«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)
Լույս չկա, գազ չկա, թերթ չկա…
Ճգնաժամը տեղեկատվության սով է ծնել։ Հեռուստատեսությունից զրկված՝ ինֆորմացիայի պակասը լրացնում ենք թերթերից, դրանք էլ «սեւ աղվես» են դարձել։ Թե առավոտ շուտ հասար կրպակին՝ թերթ կարդալու հաճույքին կարժանանաս, թե չհասար՝ հույսդ կտրիր։ Այս ձմեռ բիզնեսի մի տարատեսակ էլ ի հայտ եկավ մեզանում՝ թերթերի վերավաճառքը։ Կյանքն ինչքան ուզում է բարդանա՝ կարդալու, աշխարհի լավ ու վատին տեղեկանալու, միջազգային անցուդարձին հաղորդակից լինելու պահանջը չի մարում։ Եվ եթե չենք կարող մարդկանց համար ապրելու նորմալ պայմաններ ստեղծել, ինչո՞ւ գոնե չբավարարենք նրանց հոգեւոր նվազագույն պահանջները։ Ինչո՞ւ չտպագրենք ու չգրենք այն ու այնքան, ինչքան պահանջում է ժողովուրդը:
Մամուլի տպաքանակը երեկվա համեմատ աճել է, բայց դեռեւս հեռու է բավարար լինելուց։ Իսկ պատկերն այսօր այսպիսին է.
«Երկիր»……………………….45000 օր.
«Ազգ»……………………………36000
«Ազատամարտ»…………..25000
«Բռավո»………………………18000
«Հայաստանի Հանրապետություն»……12000
«Ռեսպուբլիկա Արմենիա»…………………12000
«Գոլոս Արմենիի»……………………………….12000
«Վրեմյա»…………………………………………….11000
«Մարզական»……………………………………..11000
«Ուրարտու»……………………………………….10000
«02»……………………………………………………..10000
«Զերկալո»…………………………………………..10000
«Հայաստան»……………………………………….9000
«Էպոխա»…………………………………………….9000
«Հայք»………………………………………………….8000
«Կանչ»…………………………………………………7700
«Գրական թերթ»………………………………….7000
«Ազատամարտ» (ռուսերեն տարբերակ)…………………6000
«Ուրբաթ»……………………6000
«Ավանգարդ»………………..6000
«Դպրություն»……………….5000
«Ար»……………………………..5000
«Երեկոյան Երեւան»…….4000