«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի 16 հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են խորհրդարանական «Հայրենիք», «Ձախ կենտրոն», «Արմատական ժողովրդավարներ», «Բարեփոխություններ», «Արդյունաբերական միություն» և այլ խմբակցությունների անդամներ։
Պատվիրակությունը «Հայաստան–Ռուսաստան համագործակցության կենտրոններ» կլոր սեղանի շրջանակներում, նոյեմբերի 13-15-ը, հանդիպումներ կունենա ՀՀ ԳԽ նախագահի եւ նրա օգնականների, ԳԽ պատգամավորների եւ «Օդա» ռուսական մշակութային ընկերության ղեկավարների հետ։ ՀՀ ԳԽ-ի մի քանի հանձնաժողովներում Ռուսաստանի եւ Հայաստանի պատգամավորները կքննարկեն Կովկասում եւ նրա շուրջ Ռուսաստանի քաղաքականության, Հայաստանում ԱՊՀ-ի զինված ուժերի իրավական կարգավիճակի, երկու պետությունների տնտեսական համագործակցության հնարավոր ձեւերի, Հյուսիսային Կովկասում եւ նրան հարող Ռուսաստանի մարզում հայ ազգաբնակչության վիճակին վերաբերվող հարցերը։