September 28, 2020

Քննադատվել է Էլչիբեյի կառավարությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Ըստ Բաքվի աղբյուրների, Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է Մութալիբովի տապալված իշխանության վերականգնելու հնարավորությունը: Ընդդիմությունը ամեն կերպ փորձում է վարկաբեկել ու հեղինակազրկել Էլչիբեյի իշխանությունը: Այսպես, օրինակ, Շամախու շրջանում ընդդիմադիր խմբավորումները՝ Էլչիբեյի կառավարությանը վարկաբեկելու նպատակով, նրան մեղադրում են հացի, ջրի բացակայության և կենցաղային մյուս հիմնահարցերը չլուծելու համար: Մատակարարման ճգնաժամային երևույթների պատճառները հետաքննելու համար Ժողովրդական ճակատը հանձնաժողովներ է ստեղծում: Հակակառավարական քարոզչության տարածմանը վերջ դնելու նպատակով նման հանձնաժողովների  ստեղծման անհրաժեշտություն է ծագել նաև Բաքվում և մյուս քաղաքներում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives