March 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Ժամանակավոր օրենք զորաբանակում դասալքության դեմ կռվելու համար

Ժամանակավոր օրենք զորաբանակում դասալքության դեմ կռվելու համար

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90

1. Բոլոր պետական, հասարակական ու մասնավոր հիմնարկություններին, նույնպես և մասնավոր անձանց արգելվում է ծառայության ընդունել այնպիսի մարդկանց, որոնք զինվորական պարտականությունը կատարած կամ դրանից ազատված լինելու վկայագիր չեն ներկայացնի:

2. Առաջին հոդվածները չկատարող պաշտոնական ու մասնավոր անձերը, իբրև մեղադրյալներ, ենթարկվում են 1-6 ամսվա բանտարկության, կամ 1-10 հազար ռուբլի տուգանքի:

3. Նշանակված ժամանակամիջոցում ծառայության չներկայացած զինվորացուն կամ ինքնակամ խուսափողը համարվում է դասալիք և, համաձայն զինվորական 1869թ. հրատարակած օրենքի, ենթարկվում է 2-4 ամսվա բանտարկության կամ 1-3 ամսվա ձերբակալման:

Բացի դրանից, նրա ծառայության ժամանակամիջոցը, ինքնակամ բացակայության դեպքում, ամեն մի ամսի փոխարեն ավելանում է 6 ամսով, հաշվելով ոչ լրիվ ամիսը իբրև լրիվ ամիս:

Ծանոթություն 1. — Սույն թվի օգոստոսի 1-ից ոչ ուշ, իրենց զորամասերին ներկայացող դասալիքները ազատվում են պատասխանատվությունից:

Ծանոթություն 2. — Անարատ ծառայության և զինվորական իշխանության միջնորդության դեպքում, այս հոդվածում մատնանշված ավելացված ժամանակը կարող է կրճատել զինվորական նախարարը:

4. Գյուղի կոմիսարները և միլիցիայի բոլոր պաշտոնյաները պարտավոր են իրենց շրջանում թաքնված դասալիքներին բռնել և նրանց զինվորական իշխանության ներկայացնել, իսկ ձերբակալման անհնարինության դեպքում, իսկույն տեղեկացնել նույն զինվորական իշխանության: Հակառակ պարագայում, այն կոմիսարներն ու միլիցիոներները, որոնց շրջանում դասալիքներ կգտնվեն, կենթարկվեն պետական պատասխանատվության կամ 3 հազար ռուբլի դրամական տուգանքի:

Իսկ եթե հաստատվի, որ նրանք նախօրոք տեղեկություն են ունեցել իրենց շրջանում թաքնված դասալիքների մասին, համաձայն 528 և 341 հոդվածների, խիստ պատժի կենթարկվեն:

Հոդված 528. — Իսկական զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորական (զինվոր և նավաստի) փախստականներին իսկական ծառայության զորակոչի կամ վարչությունների ներկայանալուց խուսափող բանակի ու նավատորմի պահեստի զինվորներին թաքցնելու մեջ մեղադրվողները ենթարկվում են բանտարգելության 3-4 ամսով, կամ ձերբակալման 3 շաբաթից 3 ամիս:

Հոդված 341. — Արտաքսումն ծառայությունից կամ 8-16 ամսվա բերդարգելության: Առանձնապես կարևոր դեպքում զրկվում են բոլոր իրավունքներից և հանձնվում են կալանավորների ուղղիչ բաժանմունքներին:

5. Դասալիքների հետ ապրողները կամ նրանց միտումնավոր թաքցնողները ենթարկվում են 1-6 ամսվա ձերբակալման կամ 10000 ռուբլի դրամական տուգանքի և զրկվում են կառավարության որևէ նպաստից:

6. Դասալիքների տարած պետական հագուստներն ու զենքերը գիտակցորեն թաքցնող բոլոր մասնավոր անհատները տարված իրերի եռակի չափով տուգանքի են ենթարկվում:

ՀՀԳ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives