July 26, 2024

Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ…

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

«Մշակ», 18 հուլիսի, 1918թ., թիվ 139

Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ են ստացվում Լոռու գյուղերում ապաստանած փախստականների դրության մասին։ Առավել ծանր է փախստականների դրությունը Լոռու այն գյուղերում, որոնք ներկայումս գտնվում են թուրքերի ձեռքին։ Այդ գյուղերի փախստականները բառացի քաղցած են։ Տեղերում ալյուր կամ ցորեն չկա, եթե կա էլ՝ ամեն մի գյուղացի իր համար է պահում։ Բացի այդ՝ դրսից գնելու հնարավորություն բոլորովին չկա, որովհետև թուրքերը թույլ չեն տալիս մի գյուղից մյուսն անցնելու, թույլ չեն տալիս և այս կողմը, Լոռու ազատ գյուղերն անցնելու։ Այնպես որ յուրաքանչյուր գյուղի փախստականությունը մնացել է պաշարված դրության մեջ՝ մատնված սովի և հիվանդության։ Դրան վերադիր — թուրք ասկերներն ամեն օր մտնում են տնե տուն և ասում. «փաշայի համար յուղ է հարկավոր»։ Եթե պատասխանում են, թե չկա, նրանք մտնում են և սկսում յուղ որոնել։ Մի խոսքով, սովին ու քաղցին ավելացած է և ահաբեկությունն ու սարսափը։ Մարդիկ կերակրվում են մոծ մասամբ կանաչով։ Եվ եթե նրանց մեջ այժմ հիվանդություններ չկան, դա շնորհիվ Լոռու մաքուր օդի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives