December 3, 2024

Վաճառվում է բարձրորակ աշխատուժ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Հանրապետության տնտեսական ճգնաժամի, շուկայական հարաբերությունների «պատճառով» փողոցում են հայտնվել մեծ թվով բարձրորակ մասնագետներ, որոնք, համալրելով գործազուրկների շարքերը, հուսահատ փորձում են որեւէ աշխատանք գտնել։ Այս գործազուրկներին ավելանում են նաեւ նրանք, ովքեր 4 տարի աոաջ Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթվել եւ հաստատվել են Հայաստանում։

Սոցապահովության եւ աշխատանքի նախարարությունը, բռնագաղթվածների հանրապետական վարչությունը, «Ահազանգ» հասարակական կազմակերպությունը ուղիներ են փնտրում բռնագաղթվածներին աշխատանքով ապահովելու համար։ Նման ուղիներից մեկը տանում է արտասահմանյան երկրներ։

Այս նպատակով, «Ահազանգը» հեռագիր է ուղարկել Մոսկվայում Շվեյցարիայի, Արգենտինայի, Իսպանիայի դեսպանատներին՝ ներկայացնելով այն աշխատուժը, որը պատրաստ է, պայմանագիր կնքելով, աշխատել նշված երկրների ֆիրմաներում։ Հաշվի առնելով առաջարկվող աշխատուժի բարձրորակությունը՝ այս ձեոնարկի հեղինակները հույս ունեն, որ այն կհետաքրքրի արտասահմանյան ֆիրմաներին։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու բարձրորակ մասնագետների Հայաստանից հեռանալը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives