March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Diaspora
  • >
  • Սփյուռքահայ մամուլը Արցախի ազատա­մարտի եւ ազատամարտիկների մասին

Սփյուռքահայ մամուլը Արցախի ազատա­մարտի եւ ազատամարտիկների մասին

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)

Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթը «Բեկորի հիշատակին» խորագրի ներքո հրապարակել է Մկրտիչ Փարոս Մկրտչյանի «Շուշվա առումը» վավերագրական ակնարկը։ «Մայիսի յոթի լույս ու­թի գիշերը բոլոր վաշտերն ու դա­սակները, խմբերն ու ջոկերը անհ­րաժեշտ դիրքեր գրավեցին,– գրում է Մկրտչյանը։ – Տրվեց լայն ճա­կատ հարձակման անցնելու հրա­ման։ Սկսվեց գրոհը ազերիների կողմից ռազմական ամրոցի վերա­ծած Շուշիի վրա, սկսվեց հինա­վուրց բերդաքաղաքի ազատագրու­մը։ Բեկորին հանձնարարված էր գիշերը վաշտը դուրս բերել Շոշ գյուղից դեպի հարավ-արեւմուտք ձգվող Մեծ Ձորի բարձր դիրքերն, կտրել բոլոր ճանապարհները եւ ընդհանուր ուժերի հետ համատեղ անցնել հարձակման։ Դա Շուշիի արեւեյան դարբասն էր ճանա­պարհ անդնդախոր ձորի, միջով»…

Այնուհետեւ, տալով մարտի եւ քաղաքի ազատագրման նկա­րագրությունը, հեղինակը ներկա­յացնում է նաեւ Ազատամարտիկի համառոտ կենսագրականը։ Կար­ծում ենք, հայաստանցի ընթերցողն էլ վերհիշելու կարիք ունի։ Աշոտ Ղուլյան-Ասկոլկա (Բեկոր) (1959-1992). մասնակցել է Արցախում մղված գրեթե բոլոր մարտերին՝ Ասկերան, Մալիբեյլի, Խոջալու, Սրխավենդ, Լեսնոյ, Կրկժան, Շուշի, Լաչին, Մարտակերտ… Արցախում եւ Մայր Հայաստանում լեգենդ է դարձել: Վիրավորվել է 11 անգամ, եւ ականի, հրթիռի, արկի եւ այլնի բեկորները նրա մարմնի մեջ էին, գլխի մաշկի տակ: Երբ հորդո­րում էին բեկորները հանելու հա­մար դիմել բժշկի, պատասխանում էր. «Այս մարտին էլ մասնակցեմ, այս մի գյուղն էլ ազատենք, հե­տո»… Նա բեկորները հանելու ժամանակ չունեցավ։

Սփյուռքահայ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում Արցա­խի պայքարին։ Տպագրվում են ազատամարտի ել ազատամարտիկ­ների մասին պատմող տեղեկություններ, հարցազրույցներ, դիման­կարներ, վերլուծություններ։ Ըստ ամենայնի վեր է հանվում արցախյան հանգրվանի տեղն ու դերը Հայ Դատի ընդհանուր ծիրի մեջ։ Կանադայի «Հորիզոն» թեր­թը վերջերս լույս է ընծայել մի ընդարձակ հավելված՝ «Հայացք Ղարաբաղեան շարժման հինգ տարիներուն վրայ» խորագրով։ Հա­վելվածն ընդգրկում է հերոսամար­տի 92 թվականի ժամանակագ­րությունը, տպագրվել են նահատակ ազատամարտիկներ Սիմոն Աչիկգոզյանի, Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի, Վիգեն Զաքարյանի եւ այլոց լուսանկարները։ Ղարաբաղյան շարժման ձեւավորման եւ «Ղարաբաղ» կոմիտեի մասին պատմող հարցազրույցներ են հրապարակվել Սամսոն Ղազարյանի,Արմեն Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի, Բակուր Կարա­պետյանի, սփյուռքահայ ազատա­մարտիկի հետ։ Կուզենայինք հայաստանցի ընթերցողին ծանոթացնել վերջինիս մտքին. «Բավակա­նին ժամանակ Դաշնակցությունը գրեթե միակն էր, որ Ղարաբաղի բոլոր ներդրումները կկատարեր։ Դաշնակցությունը ամեն ձեւով օգ­նած է Ղարաբաղի. թերեւս ասկե մեկ-երկու տարի առաջ գաղտնիք էր, որ Դաշնակցությունը զենք ու­ղարկած է Ղարաբաղ… Մեր ըն­կերները կրցան ժողովրդին տալ մեկ գաղափար։ Առաջ ղարաբաղցին կհավատար, որ առանց Հա­յաստանի ինքը ոչինչ կրնա ընել, բայց այսօր այդպես չէ. այսօր ղարաբաղցին է Ղարաբաղը պահո­ղը, անշուշտ կա նաեւ Հայաստանեն օգնությունը»…

Հավելվածում տպագրվել են նաեւ Վրեժ-Արմենի, Հայդուկ Շամլյանի եւ այլոց բանաստեղծությունները՝ նվիրված ազատա­մարտիկներին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives