March 28, 2024

Սկզբունքներն անցողիկ են, անեկդոտները՝ մնայուն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

ՀՀՇ վարչության եւ խորհրդարանական խմբակցության դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն է հայտնել ՀՀՇ վարչության եւ պատգամավորական խմբակցության անդամ Արամ Մայիլյանը։

«ՀՀՇ ներկա կացությունը ինձ հիշեցնում է անեկդոտի այն հերոսին, որը հայտնվել է խոր փոսում եւ մի քանի անհաջող փորձերից հետո ինքն իրեն ասում է՝ մի անգամ էլ փորձեմ, չստացվի՝ կգնամ տուն։ ՀՀՇ-ն այսօր հայտնվել է «փոսում» եւ դրա հիմնական պատճառը ՀՀ նախագահի օտարացումն է ՀՀՇ-ից, ԳԽ-ից, ինչպես նաեւ ՀՀՇ-ի օտարացումը ժողովրդից», – Ա.Մ. -ին ասել է Ա. Մայիլյանը։

Նրա կարծիքով Գերագույն խորհուրդը չկարողացավ կատարել իր ամենակարեւոր դերը, չկայացավ որպես նախագահին հակակշիռ ուժ, եւ դրանում մեղքի իր բաժինն ունի ՀՀՇ պատգամավորական խմբակցությունը։

«ՀՀՇ-ն ժամանակին մի մեծ սխալ թայլ տվեց, հաղթելով եւ անցնելով իշխանության գլուխ, ասպարեզից չհեռացրեց հակառակ քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյաներին», – ավելացրել է ՀՀՇ վարչության անդամը։

Նա նաեւ նշել է, որ ՀՀՇ-ի հայտարարությունը, որը նախագայից գործնական քայլեր է ակնկալում, ոչինչ փոխել չի կարող։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives