July 23, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, այլոց և այլնի մասին

Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, այլոց և այլնի մասին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

Նախագահի մամլո քարտու­ղար Արամ Աբրահամյանի երեկվա ասուլիսը սկսվեց Ռուսաստանի դեսպան Վ.Կազիմիրովի այցի մա­սին տեղեկությունից։ Նշվեց, որ նա Բաքվից Երևան է ժամանել և մեկնելու է Ստեփանակերտ՝ կրա­կի դադարեցման պայմանները ԼՂՀ ղեկավարության հետ քննար­կելու նպատակով։ Նշվեց, որ հար­ցի կարգավորմանը առաջվա պես խանգարում է Ադրբեջանում տի­րող ներքին անկայունությունը, և հույս հայտնվեց, որ կիրակի օրը անցկացվելիք հանրաքվեն ի հայտ կբերի մի ուժ, որ ի վիճակի կլինի կատարել ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի պայ­մանները՝ մեղքը չբարդելով չվե­րահսկվող կազմավորումների վրա։

Ադրբեջանական քարոզչութ­յունը և դիվանագիտությունը շա­րունակում են հակամարտությունն օգտագործել քաղաքական միա­վորներ հավաքելու համար՝ տարփողելով, թե հայկական կազմավո­րումները հասել են Իրանի սահ­ման՝ փորձելով սրել Հայաստանի և Իրանի հարաբերությունները։

Հայաստանում ՄԱԿ-ի ներ­կայացուցիչ Թելմա Օ’կոն Սոլորսամուն այցելել է Կապան և նկա­րահանել ռմբակոծումների հետքե­րը։ Նրա 3 հարյուր լուսանկարներն ու երկու տեսաժապավենները ու­ղարկվել են ՄԱԿ-ի կենտրոնատեղի։

Ռուբլու գոտու ստեղծմանը, ըստ Ա.Աբրահամյանի, համալիր մոտեցում է պահանջվում, և խոսքն ավելի շուտ պետք է լինի միասնական տնտեսական գոտու մասին։ Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում սկսվելիք ԱՊՀ գագաթաժողովում հնարավոր է այս խնդրի հստակեցում, իսկ մինչ այդ ՀՀ ԳԽ նախագահությունը, կառավարութ­յունը և ազգային բանկը համատեղ նիստում քննարկում են ռուբլու հետ կապված խնդիրները։

Սահմանադրության նախագ­ծերի հրապարակումները Ա. Աբրահամյանը որակեց իբրև ընդհանուր առմամբ դրական՝ նշելով, որ դրանց էական թերությունը քաղա­քական շահանկրտումների վրա հենվելն է։

Սեփականաշնորհման գոր­ծընթացի տեմպերի հարցում խոր­հուրդ տրվեց ցուցաբերել զգուշութ­յուն՝ հաշվի առնելով ներքին և ար­տաքին քաղաքական գործոնները։ Արտաքին գործոնների վերաբեր­յալ պարզաբանվեց, որ նկատի է առնվում շրջափակումը, սահմա­նամերձ հողատարածքներում պա­տերազմական վիճակը և այլն։

Սերժիկ Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին մամլո քարտու­ղարը հայտնեց, որ նա մասնակցել է ԼՂՀ բանակի ստեղծմանը, և այդ փորձը օգտակար կլինի նաև Հայաստանի համար։ «Հայաստանի կառավարությունում աշխատում են մի քանի պաշտոնյաներ, որոնք Հայաստանի քաղաքացի չեն։ Նրանց թիվն ավելացավ Սերժիկ Սարգսյանով»,– ավելացրեց Ա. Աբրահամյանը։ Նա չբացառեց Վազգեն Մանուկյանի՝ այլ պետական աշխատանքի անցնելու հավանա­կանությունը։

Խոսելով նախագահի խորհր­դական Արտյոմ Աթալյանցի հետ օրերս տեղի ունեցած միջադեպի մասին՝ Ա. Աբրահամյանը տեղե­կացրեց, որ նրա թիկնապահների զենք կրելու փաստը ոչ մի դեպքում օրենքի խախտում չէ, քանի որ ժա­մանակին այդ մասին պայմանա­վորվածություն է ձեռք բերվել Հա­յաստանի և Ռուսաստանի համա­պատասխան գերատեսչություննե­րի միջև։ Նա ստահոդ համարեց այն լուրը, թե իբր Աթալյանցի թիկ­նապահները Սոչիի նրա ամառա­նոցը հայտարարել են Հայաստա­նի Հանրապետության տարածք։ Ի դեպ, երկուշաբթի օրը Երևանում կկայանա Աթալյանցի հանդիպու­մը լրագրողների հետ, ինչը նա խոստացել էր դեռ ամիսներ առաջ՝ խոստանալով նաև չափազանց էական և անչափ դրական հրա­պարակումներ ՀՀ ֆինանսատն­տեսական պայծառ ապագայի առնչությամբ։

Ո.Մ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives