March 28, 2024

Վերջին հրաժեշտ նահատակ հայ որդուն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

Օգոստոսի 26-ին ևս մեկ շիրմաթումբ ավելացավ Եռաբլուրի պանթեոնում։ Մայր հողն իր գիրկն առավ 26 տարին տա­կավին չբոլորած Մհեր Ջուլհակյանին։ Բեյրութից էր եկել հայ­րենիք, իր սիրասուն տիկնոջ՝ Կարին Փափազյանի հետ վե­րընձյուղվելու հայրենիքում ու մասնակիցը դառնալու նրա շենացմանը։ Շատ էին ծրագրերն ու բազմազան, բայց առաջնա­յինն այսօրվա գոյամարտին մասնակցելն էր, բեյրության տևական պատերազմի փորձա­ռությունն օգտակար դարձնելը։ Այդ նպատակով էլ մեկնեց Ար­ցախ և զինակից երեք ընկերնե­րի հետ նահատակվեց Մարտունու շրջանի հյուսիսային սահ­մանները պաշտպանելիս։

Օգոստոսի 26-ին մայրա­քաղաքի Սբ. Զորավոր եկեղե­ցում կայացավ հուղարկավորության արարողություն՝ նա­խագահությամբ արևմտյան Ամերիկայի և Կանադայի Կիլիկիո թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի։ Ապա սգո  թափորը շարժվեց  դեպի ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի գրա­սենյակ, ար հավաքվել էին Մհերի կուսակից ընկերները, հարա­զատներն   ու   բարեկամները։ Այստեղ կայացած սգո միտին­գում  ՀՅԴ   Բյուրոյի   անդամ ընկ. Տիգրան Ճինպաչյանը կարևորեց մեր հերոս նահատակ­ների գործն իր լրումին հասցնե­լու   անհրաժեշտությունը,   որ նրանց հիշատակը վառ պահելու ամենաճիշտ ուղին է։

Այդ նպատակով էլ մեկնեց Արցախ և զինակից երեք ընկերնե­րի հետ նահատակվեց Մարտունու շրջանի հյուսիսային սահ­մանները պաշտպանելիս։

Օգոստոսի 26-ին մայրա­քաղաքի Սբ. Զորավոր եկեղե­ցում կայացավ հուղարկավորության արարողություն՝ նա­խագահությամբ արևմտյան Ամերիկայի և Կանադայի Կիլիկիո թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի։ Ապա սգո թափորը շարժվեց դեպի ՀՅԴ– Հայաստանի ԿԿ-ի գրա­սենյակ, ար հավաքվել էին Մհերի կուսակից ընկերները, հարա­զատներն ու բարեկամները։ Այստեղ կայացած սգո միտինգում ՀՅԴ– Բյուրոյի անդամ ընկ. Տիգրան Ճինպաշյանը կարևորեց մեր հերոս նահատակ­ների գործն իր լրումին հասցնե­լու անհրաժեշտությունը, որ նրանց հիշատակը վառ պահելու ամենաճիշտ ուղին է։ Բազում դաշնակցականներ իրենց կյանքը զոհեցին արցախյան ազա­տամարտի հինգ տարիներին և օր օրի մոտեցրին բաղձալի հաղ­թանակի պահը։ ԵՎ եթե այսօր հորիզոնում շողարձակում է հաղթանակի փարոսը, ուրեմն իզուր չի եղել մեր ընկերների թա­փած արյունը։

Այնուհետեւ թափորը շարժ­վեց դեպի Եռաբլուր։ Ընկերոջը հրաժեշտ տալու վերջին պահին խոսք ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ  Արթուր  Հով­հաննիսյանը։ Նա միաժամա­նակ ընթերցեց Մհերի հարա­զատների անունով ստացված ցավակցական հեռագրերը, որոնք ստորագրել էին ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը և ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի գլ­խավոր հրամանատար Սամվել Բաբայանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives