October 20, 2020

Շեւարդնաձեն մտահոգ է Սուխումով

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)

Էդուարդ Շեւարդնաձեն դեռեւս գտնվում է Սուխումում։ Ինչպես հայտնի է, նա Աբխազիայի մայրաքաղաք է ժամանել անցյալ շաբաթ՝ կապված այդ տարածաշրջանում իրադրության սրման հետ։ Ինչպես հաղորդում է «Սնարքի» թղթակիցը, Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպում է ունենում զանազան քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննության են առնվում Սուխումի բնականոն կենսագործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ քաղաքի վրա աբխազական կազմավորումների հնարավոր գրոհի դեպքում պաշտպանության կազմակերպմանը առնչվող հարցեր։

Անցյալում Շեւարդնաձեն պատրաստակամություն է հայտնել հանդիպել Գուդաուտայում գտնվող աբխազական ղեկավարության հետ, եթե վերջինս նման ցանկություն ունենա։ Շեւարդնաձեն հայտարարել է նաեւ, որ Սուխումից չի հեռանա, մինչեւ չլուծվեն բոլոր անհետաձգելի հարցերը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives