May 6, 2021

Նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ

Օգոստոսի 7-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր մասնավորապես նշվում է, թե Հայաստանը ողջունում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ որպես առաջին լուրջ քայլ հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը իր մտահոգությունն է հայտնում երկխոսությունը որպես ԵԱՀԽ-ի խաղաղության ընթացքի այլընտրանք փորձերի առթիվ և կոչ է անում սկսված երկխոսությունը որպես ԵԱՀԽ-ի միասնական ջանքերի շրջանակում ընդգրկելու նպատակով: Դրա հետ մեկտեղ Հայաստանը ողջունելով ժամանակավոր զինադադարի պայմանավորվածությունը, կոչ է անում հակամարտող կողմերին զերծ մնալ ռազմական գործողությունների հետագա ծավալումից, նոր տարածքների գրավումից, հրթիռային և օդային ռմբակոծումներից: Հայաստանը նաև կոչ է անում՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ոչ միայն կառուցողական մոտեցում հանդես բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջազգային կազմակերպությունների որոշումներին հակասող միակողմանի քաղաքական գնահատականներից, որոնք ոչ միայն չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, այլև ավելի են բարդացնում ԵԱՀԽ շրջանակներում ընթացող գործընթացը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives