March 6, 2021

Մենք կապ չունենք

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

Հայտարարում են արմավիրցի հհշականները

ՀՀ նախագահը, խորհրդարանում անդրադառնալով Արմավիրի շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ Մ. Մխիթարյանի ահաբեկչության փաստին (նրան սպառնացել էին պաշտոնը չթողնելու դեպքում սպանել երեխաներին եւ կրակել էին տան վրա), կոչ արեց չընկրկել ահաբեկիչների առջեւ եւ խոստացավ ոստիկանության ուժերով ապահովել նրա անվտանգությունը։ Եվ ահա, ուրբաթ առավոտյան մոտ երեք տասնյակ արմավիրցի հհշականներ մտնում են նրա աշխատասենյակը, նստում եւ սպասում նրան, նպատակ ունենալով, ինչպես իրենք են հայտարարում, բացատրել, որ իրենք այդ ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեն։ Պատմում է նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Գեւորգյանը.

– Ես մտնում էի իմ աշխատասենյակ, տեսա, որ նախագահի դուռը բաց է, կարծեցի, թե նա տեղում է, պարզվեց, որ չէ, ներս մտա, եւ այդ հավաքված երեսուն հոգու հետ խոսակցություն գնաց, որ իրենք նույնպես դատապարտում են այդ արարքը, ահաբեկչության այդ փաստը, որ ոչ մի կապ չունեն դրա հետ, որ ցանկանում են նախագահի սենյակից զանգահարել հանրապետության ղեկավարներին եւ անհրաժեշտ պարզաբանումներ անել։

Նշեցին, որ ինչ-որ առումով կասկածներն իրենց վրա են ընկնում, եւ իրենք ցանկանում են հերքել դրանք՝ ՀՀՇ-ի անունը զուր չհոլովվելու համար։ Հոսանք չլինելու պատճառով հեռախոսները չէին աշխատում՝ ոչ կառավարականը, ոչ քաղաքայինը, ոչ տեղականը, եւ նրանք նախագահի աշխատասենյակում նստեցին մինչեւ երեկո։

Անմեղ մարդն անպայման իրավունք ունի իր անմեղության մասին հայտարարելու։ Բայց ինչո՞ւ Արմավիր քաղաքի տարբեր քաղաքական համոզմունքներ ու համակրանքներ ունեցող հազարավոր բնակիչներ հանգիստ նստած մնացին իրենց տեղում, իսկ հհշական ակտիվիստները գնացին նստելու շրջխոոհրդի նախագահի աշխատասենյակում եւ այնտեղից «հայտարարելու իրենց անմեղության մասին»։ Երբ մեկն այսպիսի տնական համառությամբ պնդում է, որ ինքը կույս է, ակամա սկսում ես կասկածել՝ այդպե՞ս է արդյոք…

ԳՐ. ԲԱԲԱՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives