March 31, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Մարտակերտ. Մարտերն ընթանում են շրջկենտրոնի մատույցներում

Մարտակերտ. Մարտերն ընթանում են շրջկենտրոնի մատույցներում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

Ազգ, 23 մարտի, 1993թ., թիվ 52(303), երեքշաբթի

Ինչպես հայտնի է դարձել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից, շաբաթ և կիրակի օրերին, Մարտակերտի շրջանում ազատագրվել են Մաղավուզ, Հակոբկամարի, Մինգրեսկ և Ներքին Հոռաթաղ գյուղերը: Ստեփանակերտից մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, թե շարունակվում են մարտական գործողությունները Մարտակերտի շրջանում, զավթված բնակավայրերն ազատագրելու նպատակով: Երեկվա տվյալներով, մարտերը մղվում էին Մարտակերտ շրջկենտրոնի մատույցներում և Աղաբեկալենջ գյուղի մոտ: Հայկական կազմավորումներին հաջողվել է գրավել շրջկենտրոնի մերձակայքում գտնվող կարևոր մի բարձունք: Մանրամասնությունները ճշտվում են: Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջաններում  հարաբերական հանգիստ էր: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:

ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի տվյալներով, ադրբեջանական բանակը միայն հունվար ամսին կորցրել է 70 միավոր զրահատեխնիկա, փետրվարին՝ ևս 25:

Լարվածությունը չի թուլանում նաև Հայաստանի հարավային սահմանամերձ շրջաններում: Ինչպես Նոյյան տապան գործակալությանը հայտնի դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնից, երեկ ցերեկը սկսվել է Կապանի շրջանի սահմանամերձ գոտու հրթիռահրետակոծությունը Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի տարածքից: Ժամը 17-ի տվյալներով Կագանլի տեղամասի մոտ մերձամարտ է բռնկվել: Նախնական տվյալներով հայկական կողմից կա երկու վիրավոր: Հայկական կազմավորումները միջոցներ են ձեռնարկում ճնշելու ադրբեջանական կրակակետերը:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives