November 11, 2024

Մայրաքաղաքի տրանսպորտը վերակենդանանում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Ձմռան ամիսներին գրեթե լիովին իր աշխատանքը դադարեցրած մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտն այսօր վերակեն­դանացման նշաններ է ցույց տալիս։ Մարտի 15-ին քաղաքի փողոցներում արդեն միայն հատուկենտ չէին ավտոբուսները, գործում էին էլեկտրատրանսպորտի մի շարք երթու­ղիներ։

Այսպես, շուրջ երեքամսյա դադարից հետո նորից գործում է Ավան թաղամասը քաղաքի կենտրոնին կապող տրոլեյբուսային թիվ 17 երթուղին, լրիվ երթուղով է վերսկ­սել գործել թիվ 8 տրոլեյբուսը։ Առաջիկա օրերին կվերսկսի գործել նաեւ թիվ 11 տրոլեյբուսային երթուղին։ Նկատելի է նաեւ տրամվայի աշխատանքների բարելավման միտումը, վերականգնվել է Զեյթուն թաղա­մասը քաղաքի մյուս ծայրամասերի հետ կա­պող տրամվայների աշխատանքը։ Մարտի 15-ին երթուղի են դուրս եկել 166 ավտոբուս, 114 տրոլեյբուս եւ 44 տրամվայի գնացք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives