July 27, 2024

Ղարաբաղի դեպքերի մասին

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68

Հայաստանի ներկայացուցիչը Վրաստանում մարտի 29-ին հեռագրում է արտաքին գործոց նախարարին.

«Ազերբայջան» թերթի համար 28-ում զետեղված է հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը. «Համաձայն Ղարաբաղից ստացված վերջին տեղեկությունների՝ Շուշու և Խանքենդի միջև հաղորդակցությունը վերսկսված է։ Հայերի հարձակումները ամենուրեք անհաջողության է մատնված, նրանց համար մեծամեծ կորուստներով։ Մեր պարտիզանների տրամադրությունը աշխույժ է և վտանգ չի ներշնչում։ Զանգեզուրի գավառում հայերի հարձակումները ներկայումս հետ են մղված։ Մեր պարտիզաններն առաջ շարժվելով գրավել են մի քանի գյուղեր։ Զանգեզուրից հայերը թվով 400 հոգի հարձակվելով փորձեցին այրել Շալխալյար գյուղը, սակայն մեր պարտիզանների կողմից հետ մղվեցին։ Կռիվների ժամանակ գերված են երկու հոգի, կռվի տեղում մնացել են 20 հոգի սպանված հայեր, իսկ մնացածները փախուստի են դիմել։ Մարտի 25-ին հայերի հարձակումն Աղբուլյարի վրա կասեցված է. գերված է մեկը, կռվի վայրում մնացել են 30 դիակներ։ Կասեցված է նաև Զեինվինի շրջանի հարձակումը, ուր վերցված է 1 գնդացիր և 1 գերի։ Ներկայումս բոլոր կարևոր դիրքերը մերոնց ձեռքում են։ Շուշու վրա ուղղված հարձակումը հետ է մղված»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives