September 28, 2020
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Հրթիռակոծվել են Լաչինի միջանցքի և Գորիսի շրջանի ինքնապաշտպանական դիրքերը

Հրթիռակոծվել են Լաչինի միջանցքի և Գորիսի շրջանի ինքնապաշտպանական դիրքերը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

Հունվարի 7-ի առավոտից իրավիճակը կրկին խիստ սրվել է Լաչինի միջանցքի հարավում՝ Սաֆյանի շրջակայքի ինքնապաշտպանական դիրքերի եւ Գորիսի շրջանի Կոռնիձոր ու Շուռնուխ գյուղերի  ուղղությամբ։

Շուռնուխի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ գյուղի մերձակայքը եւ Շուռնուխ–Կատարի հատվածի ինքնապաշտպանական գիծը եւս ենթարկվել են ուժգին հրետակոծման։ Տուժածներ չկան։

Լաչինի ինքնապաշտպանական ուժերի շտաբից Ա.Մ.–ին հայտնել են, որ միջանցքի հարավում հայկական ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ հաջողվել է լռեցնել թշնամու մի քանի կրակակետեր։ Ադրբեջանական կողմից կան գգալի կորուստներ։ Բարեբախտաբար, հայկական կողմից տուժածներ չկան։

Ժամը 14-ից հետո Լաչինի միջանցքում եւ Գորիսի շրջանի բոլոր սահմանամերձ բնակավայրերում հարաբերական հանգիստ էր։ Գորիս–Լաչին–Ստեփանակերտ մայրուղին գործում էր անխափան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives