March 6, 2021

Հրադադարը խախտեցին ադրբեջանցիները

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ

Մարտերը Ֆիզուլիի շրջանում շարունակվում են

Չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը, անցած շաբաթ, սկսած օգոստոսի 4-ից ադրբեջանական հենակետերից անընդհատ հրթիռակոծվեցին ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների պաշտպանական դիրքերը: Միևնույն ժամանակ, օգոստոսի 4-ի երեկոյան, Աղդամի շրջանում ադրբեջանական ստորաբաժանման հարձակվել են Քենգիլի գյուղի ուղղությամբ, փորձելով ճեղքել հայկական ուժերի պաշտպանական դիրքերը, սակայն հանդիպելով արժանի հակահարվածի, նահանջել են նախկին դիրքերը: Օգոստոսի 5-ից Ֆիզուլիից կրկին հրետակոծվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու և Հադրութի շրջանների պաշտպանական դիրքերը, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, մեծ ուժեր կուտակելով Ֆիզուլու շրջանի տարածքում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները լայնածավալ հարձակման անցան Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայերի ուղղությամբ: Հակառակորդը նպատակադրվել է գրավել Ֆիզուլու շրջկենտրոնի մերձակայքում գտնվող Կաքավ բարձունքը: Ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանցիներին հաջողվեց գրավել չորս պահակակետեր, որոնք օրվա երկրորդ կեսին վերագրավեցին ԼՂՀ զինված ուժերի կողմից: Փաստորեն, օգոստոսի 6-ի լայնածավալ հարձակումներով ադրբեջանցիները կրկին խախտվեցին եռօրյա հրադադարի մասին վերջին պայմանավորվածությունը:

Դրան զուգահեռ անցած շաբաթվա ընթացքում կտրուկ սրվեց իրավիճակը նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 3-ին, իսկ այնուհետև նաև 5-6-ին, Ադրբեջանի տարածքից գնդակոծվեցին Հայաստանի Նոյեմբերյանի, Տաուշի և Կրասնոսելսկի շրջանի գյուղերը, մինչև անգամ Բերդ շրջկենտրոնը: Ըստ Ադրբեջանական աղբյուրների, վերջին օրերի ընթացքում Հայաստանի հետ սահմանամերձ գյուղերում սպանվել է Ադրբեջանի 5 խաղաղ բնակիչ, 4-ը՝ վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ուրբաթ օրվա երեկոյան ժամերին հայկական զինված կազմավորումները իբր հարձակվել են Ֆիզուլու շրջանի բնակելի տարածքների վրա: Սակայն նույն աղբյուրը նաև նշում է, թե հայկական ուժերը հետ են մղել, թեև շարունակվել է Ֆիզուլու շրջկենտրոնի հրետակոծումը:

Կիրակի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ժամը 14-ի դրությամբ հայկական ուժերը գրավել են Ֆիզուլիւց 2 կմ հեռու գտնվող Ղարամամեդլի գյուղը:

Թեժ մարտեր են գնացել Դիալագարդա գյուղի մոտ, ուր հայկական տանկերը փորձել են ճեղքել ադրբեջանցիների պաշտպանական դիրքերը: Ադրբեջանական բանակի հրամանատար գեներալ Զաուր Ռզաևը մեղադրել է հայկական կողմին հրադադարը խախտելու մեջ, և ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, կիրակի օրը Հայաստանի տարածքից ուժգին հրթիռահրետակոծության են ենթարկվել Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեկի, Թոուզի շրջանները, M-24 ռազմական ուղղաթիռով հրետակոծելով Թաուզ շրջկենտրոնը, զոհվել է 5, վիրավորվել 11 մարդ: Հայ մարտիկները 2 հետևակի մարտական մեքենաներով հարձակվել են Զանգելանի շրջանի սահմանամերձ գյուղերի վրա, սակայն Ինտերֆաքս գործակալությունը չի կարողացել հաստատել կամ ժխտել հայկական ուժերի մասին լուրերը, իսկ հայկական ուժերի հարձակումների մասին լուրերը, իսկ հայկական աղբյուրները հերքել են Ֆիզուլի շրջկենտրոնի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանների հրետակոծման մասին լուրերը:

Միաժամանակ շաբաթ օրը երեկոյան զրահամեքենաներից և ականանետերից հակառակորդը կրակ է բացել Մեղրու շրջանի Ագարակ գյուղի ուղղությամբ: Հայ մարտիկների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո, հակառակորդը տալով կենդանի ուժի կորուստներ, լռել է: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, կիրակի օրը երեկոյան «Գրադ» կայանքից հրետակոծվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղը: Նախնական տեղեկությունների համաձայն, լուրջ հետևանքներ չկան:

Մի խոսքով, մինչև Հռոմում շարունակվում են ԵԱՀԽ Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդակցությունները, Ադրբեջանի զինված ուժերի, խախտելով երկկողմանի հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում են հրահրել նոր ռազմական գործողություններ ԼՂՀ-ի և հայաստանի սահմանամերձ շրջաններում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives