March 28, 2024

ՀՀՇ-ն արեց այն, ինչի ընդունակ էր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

ՀՀ ԳԽ ՀՅԴ պատգամավորական խմբակցության դեկավար Գ. Հովհաննիսյանը ՀՀՇ-ի հայտարարությունը համարել է հուսահատ քայլ եւ քաղաքական ջղաձգումների արտահայտություն։

«ՀՀՇ-ն, որը վաղուց դադարել է քաղաքական ուժ լինել եւ սերտաճելով մաֆիայի հետ վերածվել է խմբավորումների, այսօր զարմանալիորեն փորձում է հանդես գալ որպես ընդդիմություն։ Ստեղծված կացության համար մեղադրելով ԳԽ-ին, կառավարությանը, ՀՀՇ-ն ինչ-որ լծակներ է պահանջում ՀՀ նախագահից ստեղծած քաոսից երկիրը դուրս բերելու համար։ Հայտարարության ենթատեքստից հստակորեն զգացվում են բռնատիրություն հաստատելու հուսահատ ճիգեր, հուսահատ, որովհետեւ բռնատիրությունն էլ պրոֆեսիոնալ, կազմակերպված եւ ուժեղ պետության մենաշնորհն է»,– Ա. Մ.-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գ. Հովհաննիսյանը։

Պատգամավորը այն համոզմունքն է հայտնել, որ այս հայտարարությունը ինքնաարդարացման փորձ լինելով, ոչ մի չի արձագանք չի ունենա, քանզի զուրկ է տրամաբանությունից եւ մեռելածին է։ «ՀՀՇ-ն արեց այն, ինչի ընդունակ էր եւ այլեւս սպառել է իրեն»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives