March 9, 2021

…Հեռացնելով սեւ ամպերը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

1993-ի փետրվարի 23-ին, ժամը 18-ին Հադրութում ելուզակների գնդակից ընկավ ՀՅԴ անդամ Համլետ Մարտիրոսյանը։ Նա ղարաբաղյան շարժման առաջին օրերից մինչեւ իր կյանքի վերջին րոպեն ծառայել է Արցախի հողի պաշտպանության սուրբ գործին։ Նրա հոգում հայրենասիրությունն անչափ խոր արմատներ ուներ։ Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստան ստեղծելու եւ վայելելու գաղափարը հարազատ էր Համլետի ոգուն, եւ նա 1990 թվից զինվորագրվեց այդ գաղափարն առաջ քաշող կուսակցությանը։ Մարտական գործողությունների իրականացման ժամանակ Համլետն իր քաջությամբ ու տոկունությամբ, խիզախությամբ ու հնարամտությամբ միշտ ոգեւրում էր մարտական ընկերներին։ Նա դարձել էր կենդանի առասպել։ Համլետի բոլոր մարտերը փառքով են պսակվել։ Նա միշտ վստահ էր, որ թշնամու գնդակից չի ընկնելու եւ նախազգում էր, որ եթե զոհվի, ապա միայն դավաճանի գնդակից։ Եվ իրականացավ Համլետի կանխազգացումը։ Բայց անգամ այստեղ նա իրեն դրսեւորեց որպես իսկական ազատամարտիկ, իր անձնազոհությամբ ազատելով ժողովրդին:

ՀՅԴ Հադրութի ենթակոմիտե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives