December 5, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Հանդիսավոր արարողություն՝ կամրջի բացման կապակցությամբ

Հանդիսավոր արարողություն՝ կամրջի բացման կապակցությամբ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)

Ինչպես արդեն հադորդել ենք, մայիսի 28-ին բացվել է Թուրքիան Նախիջեւանին միացնող կամուրջը։ Բաքվի ռադիոն տեղեկացնում է, որ այդ առթիվ տեղի է ունեցել հանրահավաք, ուր կարդացվել է Թուրքիայի նախագահ Թ. Օզալի շնորհավորական հեռագիրը։ Ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Ի. Համբարովը։ Ողջունելով «թուրքական աշխարհի քաղաքական գործիչներին՝ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելին, փոխվարչապետ Ա. Ինոնյուին, Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Հ. Ալիեւին եւ բոլոր ներկաներին, նա ասել է. «Սա այն կամուրջներից մեկն է, որը կարող է եւ պետք է իրար կապի, միահյուսի ողջ թուրքական աշխարհը»։

Ապա անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը եւ Հայաստանի ու Նախիջեւանի սահմանում տիրող իրավիճակին, նա հույս է հայտնել, որ «կամուրջը կօգնի կասեցնելու ագրեսիան եւ կնպաստի, որ Ադրբեջանը կայանա որպես ժողովրդավարական պետություն»։

Հ. Ալիեւը իր ելույթում ընդգծել է, որ «Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ բացվում է հույսի երկրորդ կամուրջը՝ ռազմական»։ Ս. Դեմիրելը նշել է, որ «կամուրջն ունի միջազգային մեծ նշանակություն, այն իրար է կապելու ոչ միայն պարզապես Թուրքիան ու Ադրբեջանը, այլեւ երկու տարբեր աշխարհներ՝ Եվրոպան ու Ասիան, Եվրոպան ու Կովկասը, ողջ թուրքական աշխարհը»։

Նշենք, որ կամրջի բացման արարողությունը ուղղակի հեռարձակվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հեռուստատեսությամբ։ Ավելացնենք, որ կամուրջի երկարությունը 286 մետր է, լայնությունը՝ 10 մետր։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives