March 28, 2024

Հայաստանի տնտեսական դրությունը վատթարանում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

Անցյայ տարվա հունվար ամսի համեմատությամբ, Հայաստանում գրեթե 30 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Մսի եւ կարագի արտադրությունը պակասել է 95 տոկոսով, ավելի քան կիսով չափ կրճատվել է գինու-օղու եւ սիգարետների թողարկումը, իսկ բուսական յուղի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն ընդրապես դադարել է։

Այս տխուր ցուցանիշները բերված են կառավարության տեղեկանքում, որը պատրաստվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների համար, որոնք եկող շաբաթվա սկզբին կքննարկեն գների ազատականացումից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակը։

Տնտեսության ողբալի կացությունը ուժանյութային տագնապի և փոխադրամիջոցների շրջափակման արդյունք է:

Վերջին օրերին դրությունը, ճիշտ է, փոքր-ինչ բարելավվել է եւ Հայաստանի կառավարությունը որոշել է փետրվարի 15–ից ավելացնել գործող ձեռնարկությունների թիվը։ Դրա հետ մեկտեղ հանրապետությունում թղթադրամի սուր պակաս է զգացվում։ Կառավարության հաշվարկներով, այն կբավականացնի միայն մինչեւ մարտի վերջը, դա էլ լոկ այն դեպքում, եթե ռուսաստանյան դրամատնից փետրվարին լրացուցիչ ստացվի 400 միլիոն ռուբլի։ Ինչպես հաղորդել է «Սնարք» գործակալությունը, առայսօր հանրապետությունում չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 300 միլիոն ռուբլի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives