October 24, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Հայաստանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Հայաստանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)

ՀՀ Կրասնոսելսկի շրջանում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ, որի ընթացքում ադրբեջանական ռազմական կազմավորումներին հաջողվել էր շուրջ 3,5 կմ ներխուժել հայկական տարածք, դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Ադրբեջանի ԱԳ նախարարությանը։ Նոտայում նշված է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ավերվել է Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղը, զոհվել են խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը այդ գործողությունները որակում է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված բացահայտ ագրեսիա, ոտնձգություն հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ եւ հայտարարում է, որ գործողության հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, որը մեկ անգամ եւս փորձ է անում խուսափել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հազիվ նշմարվող գործընթացից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives