May 6, 2021

Կարեն Բաբուրյանը կրկին դիմում է Բուտրոս Ղալիին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը կրկին նամակ է հղել ՄԱԿ-ի   գլխավոր   քարտուղար Բուտրոս Ղալիին, ուր ափսոսան­քով արձանագրում է, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին Ղարաբաղ ուղարկելու բոլոր խնդրանքներր մնացել են անպատասխան։ Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերր պետք է հիմնվեն տե­ղում իրավիճակին ծանոթացողնե­րի եզրակացությունների վրա, ինչը կբացառեր ղրանց կանխակալութ­յունն ու միակողմանիությունը։

Նամակում մասնավորապես ասվում է. «Մեր բազում դիմումների անտեսումը հանգեցրեց նրան, որ աշխարհր մինչ օրս չգիտի ճշ­մարտությունը ԼՂՀ ժողովրղի տա­ռապանքի մասին, որն ամեն օր են­թարկվում է հրթիռահրետանային հարվածների և ռմբակոծություն­ների՝ խեղդվելով շրջափակման ճիրաններում:  Մենք պատրաստ ենք ներկայացնել հարյուրավոր փաստեր Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը խախտե­լու վերաբերյալ, որոնք մնում են անպատիժ։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի պաշտպա­նական բանակի կողմից ձեռնարկ­ված ցանկացած պատասխան գործողություն արժանանում է ՄԱԿ-ի խիստ դատապարտմանը։ Ակնառու է ընտրովիությունը գնահատականների մեջ»։

Նամակում ուշադրություն է հրավիրվում Հ. Ալիևի օգոստոսի 23-ին ժողովրդին ուղղած դիմումի վրա, ուր վերջինս խոստովանում է, որ զինադադարր խախտել է ադր­բեջանական կողմը և այդ հանրա­պետության բանակն ինքնակամ է թողել Ֆիզուլին, ինչը հերքում է տա­րածվող այն լուրերը, թե ղարաբաղ­յան բանակը հարձակումներ է ձեռ­նարկում այդ ուղղությամբ։ Այնուհետև Բաբուրյանը կրկին ընդգ­ծում է ՄԱԿ-ի ներկայացուցչի Ղարաբաղում գտնվելու կարևորությունը և հույս հայտնում, որ այս անգամ անկողմնակալ գնահատա­կան կարվի տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին։ Նամակի վերջում նախագա­հի պաշտոնակատարը տեղեկաց­նում է, որ Ադրբեջանի և Ղարաբա­ղի քաղաքական և ռազմական ղե­կավարները   շարունակում   են շփումները, որոնց նպատակը կրա­կի դադարեցումն է և կոչ է անում աշխարհի բոլոր պետություններին ու ՄԱԿ-ին՝ օժանդակել խաղաղ երկխոսության զարգացմանը։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives