December 5, 2024

Կարգադրություն Էրզրումի զորքերի հրամանատարին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250

Էրզրում, զորքերի հրամանատարին.

Խնդրում եմ պարլամենտյորի միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ Մահմեդ փաշային իմ հետևյալ պատասխանը նրա նամակին.

«Ձեր նամակը, պարոն գեներալ, զինադադարի առաջարկով՝ ստացա և շտապում եմ Ձեզ հայտնել, որ ես պատրաստ եմ ընդառաջ գնալ Ձեր մարդասիրական առաջարկին: Այդ նպատակով ես առաջարկում եմ մեր երկու բանակներին, որ կռվում են միմյանց հետ Կովկասյան ճակատում, դադարեցնել ռազմական գործողությունները և չկատարել ոչ մի ռազմագիտական խմբավորում, մնալով այժմ բռնած դիրքերում և սպասել զինադադարը կնքելուն:

Այս պայմանին համաձայնելու դեպքում ես առաջարկում եմ, ձեզանից բարեհամբավ պատասխան ստանալով, կազմել թուրք և ռուս բանակի ներկայացուցիչներից հատուկ հանձնաժողով, որին կհանձնվի մանրամասն մշակել կողմերի համար ընդունելի զինադադարի պայմաններ: Մեր այս գրության մասին, ես իմ պարտքն եմ համարում հայտնել ի գիտություն Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին:

Խնդրում եմ Ձեզ, գեներալ, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը:

Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ՝ Պրժևալսկի
Կովկասյան շտաբի զորքերի շտաբի պետ՝ գեներալ-մայոր Լեբեդինսկի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives