July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Խփվել է Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանական մեկ ուղղաթիռ

Խփվել է Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանական մեկ ուղղաթիռ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(778), հինգշաբթի

Օգոստոսի 31-ի ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանների ուղղությամբ: Կուբաթլիի զինված կազմավորումները հրետանային նախապատրաստությունից հետո, տանկերի և զրահամեքենաների աջակցությամբ հարձակում են ձեռնարկել Կապանի Դավիթ Բեկ և Գորիսի Շուռնուխ գյուղերի միջև ընկած սահմանագծի ողջ երկայնքով, «Գրադ» կայանքներից հրետակոծության ենթարկելով նաև Գորիս քաղաքը: Միաժամանակ շրջանի օդային տարածք են ներխուժել հակառակորդի ՄԻ-24 տիպի ռազմական երեք ուղղաթիռ: Անցնելով հակագրոհի, հայկական ուժերը ետ են մղել գրոհը, ադրբեջանցիներին պատճառելով կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կորուստներ: Խփվել է սահմանախախտ ուղղաթիռներից մեկը: Նահանջելով ելամ դիրքերը, ադրբեջանցիները գիշերվա ընթացքում շարունակել են հեռահար հրետակոծությունը: Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հաղորդեցին նաև, որ սեպտեմբերի 1-ի գիշերը կարճատև փոխհրաձգություն է տեղի ունեցել Կրասնոսելսկի Վահան և Իջևանի Վազաշեն գյուղերի սահմանագծերում, որի ընթացքում հակառակորդն օգտագործել է գնդացիրներ և ականանետներ: Մեր կողմից տուժածներ չկան:

Երեկ, սեպտեմբերի 1-ին, լարվածությունը Հայաստանի սահմաններում պահպանվում էր: Կեսօրին ադրբեջանական հետևակը վերստին փորձել է ճեղքել հայկական պաշտպանությունը Շուռնուխ-Դավիթ Բեկ ավտոճանապարհի հատվածում: Հայկական ուժերի պաշտպանական մարտերից հետո թշնամու գրոհը ետ է մղվել:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives