February 27, 2021

Խոստացված կարագը կստանանք

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Շուտով մայրաքաղաքի են աղետի գոտու բնակչությունը՝ բացառությամբ Գյում­րի եւ Վանաձոր քաղաքների, կստանա մար­դասիրական օգնության կարգով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված կարագի՝ արդեն բավականին ժամանակ խոստացված իր մասնաբաժինը։ Յուրաքանչյուր շնչին 908 գրամ ընդհանուր քաշով 2-ական տուփ կա­րագը բնակչությանը կվաճառվի 300 ռուբլով (ամերիկյան կողմի առաշադրած պա­հանջով բնակչությանն իրացվող կարագի գինը չպետք է գերազանցի իրացման պահին նրա ունեցած շուկայական արժեքի մեկ քա­ռորդը):

Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ կառավա­րության լրատվական ծառայությունում, ար­դեն փետրվարի կեսերից սկսվել է այդ կա­րագի երկրորդ խմբաքանակի ներհոսքը հանրապետություն: Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության կարգով ԱՄՆ-ից Հայաստան առաքվող կարագի առաջին խմբա­քանակը՝ շուրջ 1000 տոննա, Հայաստան էր հասցվել եւ մեր հանրապետության աղե­տի գոտու՝ այդ թվում նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բնակչությանը հատ­կացվել 130 ռուբլով։ Ամերիկյան կարագի եւ ընդհանրապես ԱՄՆ-ից Հայաստան առաքվող մարդասիրական օգնության կարգով մթերքների վաճառքից գոյացած ողջ հասույ­թը փոխանցվելու է ՀՀ կառավարության եւ Ամերիկյան Հայոց առաջնորդարանի միաց­յալ հաշվին։ Այդ գումարները այնուհետեւ կուղղվեն Հայաստանի սոցիալական ծրագ­րերի ֆինանսավորմանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին հանրապե­տության բնակչությանը բաշխված կարագի չիրացված կտրոնները դեռեւս ուժի մեջ են։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives