October 16, 2024

Խոլերա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր

Կառավարության լրաբեր, 13 սեպտեմբերի, 1918թ.

Զինվորական հիվանդանոցի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 9-ից մինչև 10-ը մտել են 4, մեռել են 4, մնացել 106։

Սեպտեմբերի 10-ից մինչև 11-ը մտել են 5, մեռել 3, դուրս են եկել 5, մնացել են 105։

Օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 11-ը հիվանդանոց մտել են 402, մեռել են 239, դուրս են եկել 140, մնացել են 103 հոգի։

Խոլերայի դեմ կռվող լիազորների տեղեկությունների համաձայն օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 11-ը հավաքված է 115 դիակ և ցուցակագրված են 185 հիվանդ, չհաշված այն հիվանդները, որոնք ուղարկված են զինվորական հիվանդանոց։ Էջմիածնի գավառում Վաղարշապատում սեպտեմբերի 7-ից 8-ը հիվանդացել է 1-ը, մեռել են 2, Աշտարակում մեռել է 1-ը։ Ընդամենը Հայաստանի տերիտորիայի վրա օգոստոսի 12-ից հիվանդացել են 811, մեռել են 995 հոգի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives