March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայկական բնակավայրերի վրա ռմբակոծությունը շարունակվում է

Հայկական բնակավայրերի վրա ռմբակոծությունը շարունակվում է

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.

Փետրվարի 11-ի երկոյան վերսկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը, որի հետևանքով 7 քաղաքացիներ սպանվել են եւ մի քանի հոգի վիրավորվել: Շուշիի և Ջանհասանի բարձունքներից, հարավից եւ արեւմուտքից անցած գիշեր Ստեփանակերտի վրա են արձակվել 50-ից ավելի արկեր եւ «Ալազան» տիպի հրթիռներ, որոնց պայթյունի հետեւանքով ավերվել է 7 տուն։ Ստեփանակերտի հրետանակոծությանը զուգահեռ, Շուշիից Ադրբեջանի զինյալ ուժերը հրետանակոծել են հայկական Դաշուշեն գյուղը, որտեղ արկի պայթյունից մահացել է մեկ հոգի եւ վնասվել է երեք բնակելի տուն:

Փետրվարի 11-ի երեկոյան եւ երեկ ցերեկը Աղդամի տարածքից հրետանակոծության է ենթարկվել Ասկերան ավանը, որտեղ, ըստ տեղեկությունների, զոհեր չեն եղել: Անհանգիստ է վիճակը նաեւ Հադրութի շրջանում, որտեղ երեկ, փետրվարի 11-ին ուժեղ հրետանակոծության է ենթարկվել Ցոր գյուղը։ Այստեղ եւս կան մարդկային կորուստներ եւ նյութական վնասներ։ Զոհվել են երկու քաղաքացիներ, վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Խոսելով Ղարաբաղյան հարցը լուծելու մասին, Բաքվի իշխանությունները զուգահեռաբար հրետանակոծում են հայկական գյուղերն ու քաղաքները` վնասներ պատճառելով խաղաղ բնակչությանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives