February 27, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂ Հանրապետության նախարարների խորհրդի հայտարարությունը

ԼՂ Հանրապետության նախարարների խորհրդի հայտարարությունը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 15 փետրվարի, 1992թ.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհուրդը փետրվարի 14-ին ընդունել է հայտարարություն, որի մեջ մասնավորապես ընդգծվում է.

«ԼՂ Հանրապետության ՆԳ նախարարության տվյալների համաձայն, 1992 թվականի անցած մեկուկես ամսում Ադրբեջանի Հանրապետության տարածքում զգալիորեն աճել են այնտեղ տեղաբաշխված զորամիավորումների ստորաբաժանումների վրա հարձակվելու դեպքերը։ Այսպես, այդ ժամանակամիջոցում 23 հարձակում է կատարվել զորամասերի վրա, ամբողջ 1991-ի ընթացքում եղել է 43-ը, 15 հարձակում զինծառայողների վրա, 1991 թվականին՝ 28-ը, զոհվել է 3 մարդ, 1991 թվականին՝ 8-ը։ Փետրվարի 13-ին հակաօդային պաշտպանության ստորաբաժանման վրա կատարված հարձակման հետեւանքով զավթվել է 2 մարտական ուղղաթիռ՝ 2805 արկ մարտական կոմպլեկտով, այդ թվում 457 ՆՈՒՐՍ-5 արկ։

Տեղի ունեցողը չի կարող չհարուցել մեր լուրջ մտահոգությունը։ Ըստ էության, Ադրբեջանի ազգային բանակի կազմավորվող ստորաբաժանումները հագեցվում են արդիական մարտական տեխնիկայով, որը զավթվում է նախկին Միության զինված ուժերից։ Բացի այդ, այդ արկերով է, որ արդիական զենքը տանկերի, զրահամեքենաների, «Գրադ» տիպի կայանքների հետ կօգտագործվի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որոնք արդեն որերորդ տարին է պաշտպանում են իրենց նախնիների հողի վրա ապրելու իրավունքը»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives