March 19, 2024

«Հայերը պատրաստվում են գրավել Ֆիզուլին»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.

Երեկ, օգոստոսի 10-ին, Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռամիզ Ռզաևը մամուլի ասուլիսում հայտարարել են, թե իբր, իր ունեցած տվյալների համաձայն, հայկական զինված ուժերը մտադիր են օգոստոսի 12-ին  հարձակվել և գրավել Ֆիզուլի քաղաքը: Ըստ նրա, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար  Իսկանդեր Համիդովը որոշել է օգտվել դրանից և օգոստոսի 14-ին իբր նախապատրաստվում է զինված հեղաշրջում կատարել: Այս հայտարարության մեկնաբանության խնդրանքով դիմեցինք Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Մանոյանին: Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանի զինված ուժերը նախապատրաստվում են լայնածավալ հարձակում ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա և նման հայտարարությունները զուտ քարոզչական նպատակ են հետապնդում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives