October 1, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի հայտարարությունը

ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի հայտարարությունը

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 22 հուլիսի, 1993թ., 144(748), հինգշաբթի

Կենտրոնացնելով զրահատեխնիկան և կենդանի ուժը, հրետանային ինտենսիվ նախապատրաստությունից հետո հուլիսի 21-ի առավոտյան ադրբեջանական կազմավորումները, ռազմական ավիացիայի օգնությամբ, հարձակման անցան ԼՂՀ Ասկերանի շրջանի Փարուխ, Խրամորթ, Խանաբադ, Նախիջևանիկ և Փրջամալ գյուղերի ուղղությամբ:

Հակառակ այն հայտարարությունների, որ արվել են Բաքվում վերջին ժամանակներս ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի առաքելության հաջողության մեջ Ադրբեջանի շահագրգռության մասին, ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հարձակողական այս գործողությունները չի կարելի գնահատել այլ կերպ, քան որպես սադրիչ կամ վկայությունն այն բանի, որ Ադրբեջանում իշխանության համար պայքարող առանձին ուժերը շարունակում են մեջտեղ բերել Ղարաբաղի խաղաքարտը:

ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտը լիազորված է դիմելու Ադրբեջանի ղեկավարներին, կոչ անելով՝ հանդես բերել իրատեսության զգացողություն, հրաժարվել ներքին պրոբլեմները ղարաբաղյան ճակատի հաջողություններով լուծելու փորձերից, ձեռնպահ մնալ հակամարտությունը խորացնող քայլերից:

ԼՂՀ-ի ղեկավարությունը նորից հետևողականորեն կոչ է անում Ադրբեջանի ղեկավարներին՝ հրաժարվել ուժային մեթոդներից և կրակը դադարեցնելու համար անհապաղ ուղղակի կապի մեջ մտնել ղարաբաղյան կողմի հետ:

Ստեփանակերտ, 21 հուլիսի 1993թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives