September 28, 2020

Ինչ է խմորվում ՀՀՇ վարչությունում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Մեզ հասած հավաստի տվյալների համաձայն, հունիսի 14-ին, կիրակի օրը տեղի է ունեցել ՀՀՇ վարչության արտահերթ փակ նիստ։ Հհշականները որոշել են Շահումյանի անկման եւ ռազմական վերջին կորուստների համար քավության նոխազ դարձնել ՀՅ Դաշնակցությանը։ Կարծիք է հայտնվել, թե Դաշնակցությունը ԼՂՀ իշխանություններին թույլ չի տալիս բանակցությունների գնալու զիջումներ անել, ինչի հետեւանքով հարցը քաղաքական լուծում չի գտնում։ Նիստին ներկա իշխանությունում շատ բարձր դիրք գրավող մեկը հայտարարել է, որ իրենք կողմնակից են Արցախը Ադրբեջանի կազմում իբրեւ ինքնավար մարզ թողնելու տարբերակին, իսկ Լաչինի միջանցքի մասին պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Ահա այս է ՀՀՇ վարչության «քաղաքականությունը», այս «տարբերակն» են նրանք փորձում պարտադրել Արցախին եւ Հայաստանին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives