December 7, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի համար նախատեսված ծավալների գազի ապահովումով

Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի համար նախատեսված ծավալների գազի ապահովումով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)

Ինչպես Ա.Մ.–ի թղթակցին հայտնեց ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլադիմիր Մանոյանը, Թուրքմենստանի կառավարությունը հեռագիր է հղել Ռուսաստանի «Ռոսգազկոնցերնին» եւ Վրաստանի «Գրուզտրանսգազ» միավորումներին, որպեսզի նրանք ապահովեն Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ կնքված համաձայնագրով Թուրքմենստանից Հայաստանի համար նախատեսված գազի ծավալների ապահով մուտքը Հայաստան։

Ռուսաստանից եւ Վրաստանից անցնող եւ Հայաստանը սնող թուրքմենական գազի խողովակաշարը հաճախ վտանգվում է այդ հանրապետություններում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների պատճառով։

Միեւնույն ժամանակ Վ. Մանոյանը հերքեց նախորդ օրը ՀՀ էներգետիկայի նախարարությունից մեզ հաղորդած այն տեղեկությունը, ըստ որի առանց պատճառները հայտնելու, Թուրքմենստանը դադարեցրել է Հայաստանին գազի մատակարարումը։ «Թուրքմենստանը մտահոգված է հայ– թուրքմենական համաձայնագրերի կատարման համար»,– ավելացրեց նա։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives