June 13, 2021

Էջմիածինն էլ ալեկոծվեց

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

Մի քանի օր առաջ Էջմիածնի շրջանում ծնունդ առած տարերային հուզումներն իրենց գագաթնակետին են հասել եւ կազմակերպված բնույթ ստացել դեկտեմբերի 21-ին եւ 22-ին: Ինչպես Ա.Մ. –ին հայտնեցին Էջմիածնի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեից, ժողովրդի դժգոհության պատճառ են դարձել շրջանում գազի, հացի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերական խախտումները։ Դեկտեմբերի 22 –ին բնակչության ներկայացուցիչներին ընդունել են էջմիածնի քաղխորհրդի եւ շրջխորհրդի ներկայացուցիչները եւ փորձել համոզել, թե փնտրվում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր։ Սակայն չբավարարվելով նրանց անորոշ, ոչինչ չասող ու խուսափողական պատասխաններից, նույն օրը հավաքվելով շրջխորհրդի շենքի առաջ, վրդովված էջմիածինցիների մոտ 400 հոգիանոց մի խումբ բողոքի երթով շարժվել է դեպի Երեւան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives