July 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Եվրախորհրդարանը ի նպաստ Արցախի կարեւոր որոշում ընդունեց

Եվրախորհրդարանը ի նպաստ Արցախի կարեւոր որոշում ընդունեց

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 15 փետրվարի, 1992թ.

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի շաբաթներ տևած աշխատանքի շնորհիվ, փետրվարի 13-ի նիստում Եվրախորհրդարանը ի նպաստ Ղարաբաղի կարևոր բանաձեւ ընդունեց (189 ներկաներից կողմ քվեարկերց 185-ը, մեկը` դեմ, եւ երեքը` ձեռնպահ)։ Բանաձեւի նախագիծը ներկայացրել էին Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ընկերվարական կուսակցության պագամավորները, ավելի ուշ այն պաշտպանել էր ընկերվարական բլոկը։ Ստորեւ ներկայացնում ենք ընդունված բանաձեւը.

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ա. նկատի ունենալով, որ երեք տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ենթարկվում է շրջափակումների եւ անդադար հարձակումների,

բ. որ 1991-ի դեկտեմբերից հետո Ադրբեջանը աննախադեպ ընդհանուր հարձակման է անցել Ղարաբաղի հայերի դեմ,

գ. որ 1992-ի հունվարի ընթացքում Ղարաբաղի հայկական բնակավայրերը 34 անգամ ծանր հրետանակոծության են ենթարկվել, 1100-ից ավելի հրթիռների եւ արկերի թիրախ դարձել ու մոտ 100 զոհ տվել քաղաքացիական բնակչությունից, որոնց թվում՝ կանայք եւ երեխաներ,

դ. որ Ղարաբաղի բնակչության առողջապահական եւ պարենային վիճակը էլ ավելի վատթարացրել է եւ հասել անհանդուրժելի սահմանների,

ե. հաշվի առնելով փոքրամասնությունների անփոխարինելի իրավունքը ժողովրդավարական որեւէ պետության մեջ,

զ. Եվ Եվրախորհրդարանի հաջորդական որոշումները, որոնք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը,

է. որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարորեն ընտրված իշխանությունները դիմել են Եվրոպական համայնքին, ՄԱԿ–ին, Անկախ Պետությունների Համագործակցությանն ու Եվրոպայի Համագործակցության եւ Անվտանգության համաժողովին,

ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Եվրախորհրդարանի մի պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին ծանոթանալու եւ լուծումներ առաջարկելու նպատակով,
  2. պահանջել եվրոպական հանձնաժողովից եւ խորհրդից՝ միջամտել ՄԱԿ–ի առջեւ, որպեսզի Ապահովության խորհուրդը անմիջապես անհրաժեշտ միջոցներ ձեռք առնի,
  3. հանձնաժողովից խնդրել շտապ Լեռնային Ղարաբաղ հասցնել առողջապահական օժանդակություն եւ մեծաքանակ օգնություն,
  4. իր նախագահին պարտավորեցնել ներկա որոշումը փոխանցել հանձնաժողովին, խորհրդին, ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի նախագահին, ՄԱԿ-ի մարդկային իրավունքների հանձնաժողովի նախագահին, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոպայի Համագործակցության եւ Անվտանգության համաժողովին, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին:
  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives