November 12, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Դ. Շահնազարյան. «Պետք չէ լուրջ ընդունել այս փաստաթուղթը»

Դ. Շահնազարյան. «Պետք չէ լուրջ ընդունել այս փաստաթուղթը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)

«Երկկողմ բանակցություններում հակամարտությունը կարգավորելու գաղափարը նոր չէ, այն բխում է ՀՀ Շարժման գաղափարական սկզբունքից»,– ասել է ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի, առանց միջնորդների և առանց որևէ նախապայմանի երկկողմ բանակցություններ սկսելու մասին ՀՀ ԳԽ պատգամավոր Ա. Բլեյանի հեղինակած փաստաթղթին: Նոյեմբերի 14-ին հայկական հեռուստատեսության «Ամիս» ծրագրով ունեցած իր ելույթում նա նշել է նաև, որ հիշյալ փաստաթուղթը վարկաբեկում է «երկկողմ բանակցությունների» գաղափարը: «Փաստաթուղթը ես համարում եմ քաղաքականապես միամիտ, դիլետանտիզմի մակարդակով կառուցված, որի հիման վրա բացառում եմ ընդհանրապես որևէ բանակցություն սկսելը: Դա պարտվողական միտումներով գրված փաստաթուղթ է»,- հայտնել է Դ. Շահնազարյանը:

«Պետք չէ լուրջ ընդունել այդ փաստաթուղթը»,– եզրափակել է իր ելույթը Շահնազարյանը, ընդգծելով, որ փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի պետական և հայոց խորհրդարանի դիրքորոշումները, այլ ընդամենը ներկայացնում է պատգամավորների մի փոքր խմբի կարծիքը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives