December 5, 2024

Դրությունը Կարսի ճակատում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Հորիզոն, 17 (4) ապրիլի, 1918թ., թիվ 71

Հենց նոր Սարիղամիշի շրջանից ժամանած իրազեկ անձնավորության ասելով՝ հայկական զորաբանակը Բաթումի անկման լուրն ընդունեց ոչ իբրև անակնկալ, ոչ իբրև մեծ դժբախտություն, որ հուսահատություն առաջ բերի մեր շարքերում, այլ իբրև պատերազմական մի ցավալի անհաջողություն։ Այդ անհաջողությունը նոր թափ հաղորդեց զորքի ինքնագիտակցության, նոր զարկ տվեց նրա մարտական ձգտումներին։ Այդ շրջանում մեր կողմից նոր առաջխաղացում է սպասվում, իսկ ընդհանուր դրությունն օրեցօր լավանում, ամրապնդվում է։ Հարկավոր է միայն, որ թիկունքն ավելի եռանդուն և ավելի արագորեն գործի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives