July 27, 2024

Գրադ կայանքից Գորիսի վրա արձակվել է շուրջ 40 հրթիռ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)

Երեկ Գորիսի շրջանում շարունակվում էր մնալ խիստ լարված: Մեծաթիվ ուժերի և տեխնիկայի կուտակումներին զուգընթաց, հակառակորդը լայնածավալ ռամական գործողություններ է սկսել Գորիսի շրջանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների ողջ երկայնքով: Ժամը 17-ից սկսած, «Գրադ» կայանքներից արձակված 200-ից ավել արկեր են պայթել գորիսի շրջանի ողջ տարածքում: Ուժգին հրետակոծության են ենթարկվել շրջանի Խնձորեսկ և Տեղ գյուղերը, Հարթաշենի շրջակայքը և Կոռնիձորի հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող դիրքերը:

Այս անգամ հակառակորդի ուղիղ նշանառության տակ են հայտնվել Խնձորեսկ և ներքին Խնձորեսկ գյուղերը: Խնձորեսկում մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, վիրավորվել է՝ 4-ը: Սահմանամերձ գյուղերի տնտեսությունները մեծ վնաս են կրել: Գյուղերի հետ հեռախոսային և տրանսպորտային կապերի բացակայության պատճառով ստեղծվել են լրացուցիչ դժվարություններ:

Երեկ կարճատև ռազմական գործողություններ են ծավալվել նաև Գորիս-Ստեփանակերտ մարդասիրական միջանցքի հատվածներում: Ժամը 12:30-ին մարդասիրական միջանցքը, ինչպես նաև ինքնապաշտպանական ուժերի դիրքերը ռմբակոծվել են ադրբեջանական զինված ուժերին պատկանող ինքնաթիռներից: Տուժածներ չկան: Լաչինի ուղեկալից հայտնել են, որ վերոհիշյալ տարածքում այժմ հարաբերական անդորր է, շարունակվում է երթևեկությունը Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Վերջին երկու օրերին շրջանում իրավիճակի կտրուկ սրումը վկայում է, որ հակառակորդը պատրաստվում է դիմել առավել վճռական գործողությունների:

Ժամը 20-ի տվյալներով սկսվել է Գորիս քաղաքի աննախադեպ հրթիռակոծությունը «Գրադ» կայանքներից: 15-20 րոպեի ընթացքում քաղաքի վրա ընկել է ավելի քան 40 հրթիռ:

Գիշերվա ընթացքում Գորիսի կենտրոնական հիվանդանոցը լեփ-լեցուն էր շրջանի սահմանամերձ գյուղերից և քաղաքից բերված ծանր վիրավորներով:

Երեք զոհ, 35 վիրավոր. այսպիսին էր օգոստոսի 20-ի շրջանի հրետակոծության հետևանքը: Քաղաքում կան մեծ ավերվածություններ: Իր ընդգրկման չափով, Գորիսի այս աննախադեպ հրթիռակոծությունը մի քանի անգամ գերազանցում է օգոստոսի 8-ի դեպքերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives