March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ

1993թ. հուլիսի 23-ին, ժամը 14:20-ին խախտելով Հայաստանի օդային սահմանը, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ երեք կասետային ռումբ են գցել հանրապետության հարավում՝ Կապան քաղաքի վրա: Ռմբակոծության հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 14 խաղաղ բնակիչ: Քաղաքում կան զգալի ավերածություններ, շարունակվում է հասցված նյութական վնասի հաշվարկումը:

Ադրբեջանական կողմի գործողություններն իրադրությունը սրում են այն պահին, երբ ԵԱՀԽ-ն ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ տեղափոխելու ուղղությամբ, ինչին զորակցում են Հայաստանի իշխանությունները: Սա հավելյալ արտահայտությունն է Բաքվի իշխանության կառույցներում շարունակվող ներքին պայքարի, այդ պետությունում զինված ուժերի անկառավարելիության, և ուղղված է ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆայելիի նախաձեռնության ձախողմանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտում է սահմանների խախտումն ու խաղաղ բնակչության դեմ ուղղված այս բարբարոսական քայլը և լիազորված է հայտարարելու, որ Հայաստանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում ձեռնարկելու հանրապետության քաղաքացիների անվտանգությանն ու սահմանների ապահովմանն ուղղված ամենախիստ պատասխան միջոցառումներ:

Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ միջազգային հանրությունը նույնպես վճռականությամբ կդատապարտի ադրբեջանական կողմի գործողությունը և ամենալուրջ վերաբերմունք կցուցաբերի Ադրբեջանի այն ռազմատենչ ուժերի նկատմամբ, որոնք արդեն չորս օր է ապակայունացնում են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջը և այժմ փորձում են այդ ապակայունացումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների վրա:

23 հուլիսի, 1993թ., քաղ. Երևան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives