December 6, 2024

Գուցե խախտե՞նք «ավանդույթը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Նախարարների խորհրդի մուտքը շրջափակված է, վրաններ են խփվել, «գրավված» տարածքում պատանիներ են շրջում ծնողների հետ թևանցուկ: Այս տարվա ընդունելության քննություններում անհաջողության մատնվածներն են:

Թվում է, չկա մի ուժ, որ նրանց այնտեղից հեռացնի: Բուհ ընդունվելու անդիմադրելի ցանկությունը արդեն քանի տարի նաև այս կերպ է արտահայտվում: Պատերին փակցված պաստառներին նրանց վերաբերմունքն ու զգացմունքներն են. «…ինստիտուտը արտոնյալների համար չէ», «40 բալ հավաքածներին…» և այլն:

Բողոքի այս ձևը, վստահորեն կարելի է ասել, քիչ-քիչ վերածվում է ավանդույթի: Ու նորից մայթին խփված վրանները լցվում են վճռականությամբ. ամեն գնով հասնել ուսանողական նստարանին, ապացուցել, որ արժանիներն հենց իրենք են:

Կարծում ենք, կարելի է պարզ ելք առաջարկել, որը, հնարավոր է, բավարարի թե մեկ, թե մյուս կողմին: Թող կառավարությունը անհաջողակ դիմորդների համար (նրանց, ովքեր միավորների քանակով շատ չեն զիջել ընդունվածներին) բացի ռազմաբժշկական ակադեմիա, հրետանային ուսումնարան… Թող սովորեն, դառնան իրենց պատերազմող երկրին անչափ անհրաժեշտ մասնագետներ: Պետք է ենթադրել, որ թե՛ կառավարությունը, թե՛ պաշտպանության և թե՛ լուսավորության ու բարձրագույն կրթության նախարարությունները բավականաչափ միջոցներ կտրամադրեն այս կարգի ուսումնական հաստատություններում հիմնելուն: Այնժամ պարզ կերևա, թե բողոքողների որ մասն է արդար և որը կշրջափակի կառավարական «հիվանդանոցները» իրենց «մահամերձ» վիճակը հավաստող փաստաթղթեր ձեռք գցելու համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives