December 6, 2024

Գազատարը կրկին պայթեցվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

Ապրիլի լույս 6-ի առավոտյան ժամը 4-ին, Թբիլիսիից ոչ հեռու, Քուռ գետի մերձակայքում այս էլ որերորդ անգամ պաթեցվել է Վրաստանով Հայաստան եկող գազամուղը, որի հետեւանքով շարքից դուրս է եկել գազամուղի 1000 միլիմետրանոց խողովակաշարի 20 մետրանոց մի տեղամաս։ Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ կառավարության լրւստվական ծառայությունից, պայթեցված գազատարի վերականգնման աշխատանքները կսկսվեն այսօր եւ նախնական հաշվարկներով կավարտվեն չորս օրից։ Հաշվի առնելով գազատարի պայթեցման հետեւանքով ստեղծված ծայրաստիճան ծանր էներգետիկ իրավիճակը՝ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբը որոշում է կայացրել ապրիլի 6-ի ժամը 10-ից հանրապետությունում անցնել արտադրության եւ սպառման թիվ 1 ռեժիմին։ Ըստ այդ որոշման, նշված չորս օրերի ընթացքում դադարեցվում է Երեւանի մետրոպոլրտենի, մասամբ նաեւ վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը, դադարում են գործել արդյունաբերական այն ձեռնարկությունները, որոնց աշխատանքը տեխնիկապես հնարավոր է ընդհատել։ Այդուհանդերձ, բնակչության կարիքների համար կշարունակվի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ինչպես մեզ հայտնի դարձավ այլ աղբյուրներից, գազատարի վերականգնման աշխատանքները անձամբ ղեկավարելու եւ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով երեկ շտապ Թբիլիսի է մեկնել փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանը։

Գազատարի այս նոր պայթեցումը ցավալի է կրկնակի, քանի որ այս անգամ այն խափանեց նաեւ բնակչությանը հատկացվող էլեկտրաէներգիայի նախատեսվող ավելացմանը։ Պայթեցմանը նախորդած օրերին հանրապետությունում արտադրվում էր ժամում 2 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա, ինչը «Հայէներգոարդ» պետական ձեռնարկությանը հնարավորություն էր տվել մտածել բնակչությանը հատկացվող էլեկտրաէներգիայի չափաքանակների կրկնակի ավելացման մասին, եւ եթե չլիներ այդ հերթական պայթեցումը, Երեւանի բնակչությունը ապրիլի 6-ից էլեկտրականությունը կստանար օրական 6 ժամ։

Ինչեւէ, գազատարի հերթական պայթեցումը անակնկալների շարքին դասել չի կարելի, քանի որ, ինչպես մեզ հայտնեցին «Նոյյան տապան» գործակալությունից, իրենց թղթակցի այն հարցին, թե իրականացվո՞ւմ է, արդյոք, Վրաստանի տարածքում գտնվող Հայաստանի համար ստրատեգիական նշանակության օբյեկտների (կամուրջ, գազատար եւ այլն) համատեղ հսկողություն ՀՀ եւ ՎՀ ՆԳ համապատասխան ստորաբաժանումների կողմից, ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնից պատասխանեցին, որ այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Կառավարության մամլո ծառայությունից նույնպես չհաջողվեց որոշակի պատասխան ստանալ։ Սրան ավելացնենք Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ ապրիլի 4-ին հայկական հեռուստատեսությամբ հայտնած այն տեղեկությունը, որ, իր ունեցած տվյալների համաձայն, ներկայումս վրացական կողմը, խոստումներին եւ ստանձնսւծ պարտավորություններին հակառակ, Մառնեուլի շրջանում ոչ մի հսկողություն չի իրականացնում։ Համատեղ հսկողության մասին վարչապետը չխոսեց։ Մնում է ենթադրել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը եւս «պայթեցվել» է…

«Երկիր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives