October 16, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Արտակարգ վիճակում արտակարգ հնարավորություններ են պետք

Արտակարգ վիճակում արտակարգ հնարավորություններ են պետք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381)

Հյուսիսային Օսիայի Ռոկի լեռնանցքում այս տարվա հունվարին ձնահոսքը մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց, այդ տվում եւ՝ մեր հայրենակիցների։

«Կառավարությունը պետք է իր պաշտպանության տակ վերցնի նաեւ կոմերցիոն կառույցները»,– այդ կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում կայացած մամլո ասուլիսում ասաց վարչության պետ Ստեփան Բադալյանը։ Նա կարեւորեց մեր հանրապետությանը դրսից կենսական անհրաժեշտության ապրանքներ բերող գործարարների ուղեւորության, գտնվելու վայրի մասին լուր ունենալը։

Իսկ «Սպիտակ» փրկարարական ջոկատի նախագահ Մովսես Պողոսյանի ելույթից տեղեկացանք, որ աղետի մասին լուրը զուտ պատահաբար են ստացել, կարող էին եւ չստանալ։ «Մեր հանրապետությունում այսօր չկա ինֆորմացիան միաժամանակ ստացող, մշակող, համապատասխան արձագանք տվող որեւէ օղակ»,– ասաց նա։ Դժվարին կացություն է ստեղծվել ջոկատի անդամների համար, քանզի մեկ օր առաջ՝ հունվարի 26-ին, մեկ այլ տագնապալի լուր էին ստացել, որ Բոգդանովկայում 150 ավտոմեքենա ճանապարհին ձյունաբքի գերության մեջ են մնացել։ Հնարավոր չի եղել ճշտել իրավիճակը, մինչդեռ պաշտոնական շրջանների հավաստիացումը, թե կապ չկա, կասկածահարույց է։ ՆԳ եւ պաշտպանության նախարարությունները, ազգային անվտանգության վարչությունն ունեն հուսալի, նաեւ միջպետական կապուղիներ։ Ժամանակի հրամայականն է, որ նման կապ ունենա նաեւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունը։ Նրան եւ «Սպիտակին» անհրաժեշտ են նաեւ համապատասխան սարքավորումներ։ Ռոկի լեռնացքում զոհերին ձյան տակ որոնել են մետաղե ձողերով, մինչդեռ, մանավանդ, երբ փրկարարական աշխատանքների խնդիր լիներ, անհրաժեշտ էր ունենալ ռադիոլոկացիոն կամ էխոլոկացիոն սկզբունքով աշխատող սարքավորում։ Կարեւոր է նաեւ բանկում ունենալ մի քանի միլիոնի հասնող, շրջանառության մեջ չդրված, կանխիկ դրամ, որպեսզի նմանաբնույթ աղետների դեպքում հնարավոր լինի այն անհապաղ օգտագործել։

Հասունացած այլ հիմնախնդիրներ էլ առաջ քաշվեցին՝ ապահովագրում արտակարգ իրավիճակների դեպքում, այլ երկրների հետ համապատասխան պայմանագրերի կնքում եւ այլն։ Մասնավորապես, եթե մինչ Ռոկի լեռնանցքի ողբերգությունը մեր արտակարգ իրավիճակների պետական վարչությունը պայմանագիր ունենար Ռուսաստանի համապատասխան ծառայության հետ, ապա տեղի ունեցածի մասին լուրը, ամենայն հավանականությամբ, ժամանակին ու պաշտոնապես կստանար։

Հուսանք, որ պարոն Բադալյանի հավաստիացումը, թե շուտով նման պայմանագիր կկնքվի, իր արդյունքներին երկար սպասեցնել չի տա։

Ա. Հ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives