July 27, 2024

Անվրդով Գերագույն Խորհուրդը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

Երեկվա ԳԽ նիստի միապաղաղ ընթացքը խախտվեց մեծ ընդմիջումից հետո, երբ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը առաջարկեց որպես հրատապ հարց օրակարգ մտցնել տեղական իշխանությունների դեմ գործվող բռնությունների հարցը։ Եթե հիշում եք, անցյալ տարի օրը ցերեկով գնդակահարվեց Աշտարակի շրջխորհրդի նախագահը, այս տարի զինված հարձակում էր կատարվել Արմավիրի շրջխորհրդի նախագահի վրա, եւ ահա, վերջին դեպքը՝ Գորիսում Սամվել Հարությունյանին ահաբեկելով աշխատանքից հրաժարվել ստիպելու փորձը։ Գերագույն խորհուրդը մեծ ուշադրությամբ լսեց Ս. Բաղդասարյանի առաջարկը, Բաբկեն Արարքցյանը այն դրեց քվեարկության, հիշեցնելով, որ որեւէ պատգամավորական խմբակցություն իրավունք ունի ընդմիջում վերցնել։ ՀՀՇ խմբակցությունը անհապաղ օգտվեց այդ իրավունքից։

Քվեարկությունը կրկնվեց բազմիցս եւ միշտ նույն արդյունքն ունեցավ, դահլիճում ներկա մոտ 140 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում էին լավագույն դեպքում 110-115-ը, ինչը բավարար չէր որոշում ընդունելու համար։

Դեմ կամ ձեռնպահ համարյա չկար, բայց… Քվեարկությունը ակնհայտորեն տապալում էին, իսկ ԳԽ նախագահը ոչ մեկին թույլ չտալով մեկնաբանություններ անել, նորից ու նորից էր կրկնում քվեարկությունը։

Ի վերջո, հարցը մնաց օդում կախված, իսկ այդ ժամանակ դահլիճում գտնվող Գորիսի քաղաքապետը երեւի սպասում էր արդար լուծման։ Նա նույնիսկ խոստացել էր ասուլիս կազմակերպել լրագրողների համար, բայց հիասթափված ու դառնացած, հեռացավ դահլիճից։ Մեկնեց Գորիս, որտեղ դեռ ազատ ու անարգել շրջում են իշխանության վրա ձեռք բարձրացնողները։

Գերագույն խորհուրդն անվրդով շարունակեց աշխատանքը։ Վաղը ո՞ր շրջանում կատարվածի շուրջ որոշում չի ընդունվելու։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives