December 7, 2024

Ալիևի կարծիքով, Ադրբեջանը ծանր օրեր է ապրում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ.

Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հայտարարեց, թե հանրապետությունն ապրում է իր պատմության ամենածանր ժամանակները: Նա Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրադրությունն անվանեց «օրհասական»: Կիրակի օրը Բաքվում ամերիկացի հրեա գործարարների հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը ճգնաժամ է ապրում ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ: Նրա կարծիքով, ճգնաժամի հիմնական պատճառը անցումն է մի հասարակական-տնտեսական կացութաձևից մյուսին: Նախկին ամբողջատիրական համակարգից կտրվելու բնական ընթացքը և անկախության նվաճումը չեն կարող հիվանդագին չլինել, նշեց նա: Հեյդար Ալիևը ճգնաժամի մյուս պատճառները համարեց արդեն հինգ տարուց ավելի շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը և Գանջայի հունիսյան դեպքերը, որոնց հետևանքով Ադրբեջանը «ընդհուպ մոտեցավ քաղաքացիական պատերազմի շեմին»: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, Ալիևը հայտնեց, որ «զավթողական պատերազմի» հետևանքով այսօր գրավված է Ադրբեջանի տարածքի մոտ 17 տոկոսը, 600 հազար ադրբեջանցիներ դարձել են փախստականների, ևս երկու հարյուր հազար Հայաստանից արտաքսվել էր 1988-89 թթ.: Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին տալ հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների հետ հավասար իրավունքներ ու հնարավորություններ: «Մենք չենք կարող հայերին ավելին տալ, քան մյուս ժողովուրդների ներկայացուցիչներին», ընդգծեց Ադրբեջանի ղեկավարը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives