July 27, 2024

Ալեքսանդրապոլում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

«Մշակ», 5 մայիսի (22 ապրիլի), թիվ 83

Թիֆլիսում զանազան մութ անձնավորություններ տարածում են պրովոկացիոն լուրեր՝ իբր թե Ալեքսանդրապոլը թուրքերից գրավելու մասին։ Ներկայումս դրությունը Ալեքսանդրապոլում եկողների պատմելով հանգիստ է, շնորհիվ զորահրամանատար գեներալ Տեր-Հակոբյանի ձեռք առած կտրուկ միջոցների։

Ազգաբնակության անցողական երկյուղին նպաստեց գլխավորապես փախստականների հոսանքը, որ տարերային ուժով սկսվեց, Կարսի շրջանից անցավ Ալեքսանդրապոլ և դիմում է մասամբ դեպի Ղարաքիլիսա և Թիֆլիս։ Թուրքերը գրավում են Արփաչայի աջ ափը, ուր, համաձայն զինադադարի պայմանների, բոլոր ամրոցները մեր զորքերը պայթեցրել են։ Արփաչայի ձախ ափը գրավում են Կարսից ետ եկած հայ զորամասերը և Ալեքսանդրապոլից ուղարկված թարմ զորախմբերը։ Ալեքսանդրապոլից հայկական շտաբի կողմից մի պատգամավորություն գեն. Արեշյանի գլխավորությամբ գնացել է ապրիլի 3-ին թուրքերի շտաբը, ուր նրան ցույց է տրվել շատ սիրալիր ընդունելություն։ Ալեքսանդրապոլի ազգաբնակությունը սպասում է հաշտություն կնքելուն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives