July 27, 2024

ԱԷԿ-ը քաղաքական լծակ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԽ բնության պահպանության եւ բնական պաշարների հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Շահինյանը, որը վերջերս է վերադարձել Ավստրիա եւ Իտալիա կատարած ուղեւորությունից։

– Ես ուղեւորության էի մեկ­նել սեփական նախաձեռնությամբ։ Վերջին շրջանում ատոմակայանի շուրջ բարձրացված հիստերիային, որոշ գիտնականների՝ ԱԷԿ-ը բա­ցելու վերաբերյալ «վայ» եզրակա­ցություններին անհրաժեշտ էր պա­տասխանել։ Ցավոք, դա չարեցին գործադիր մարմինները, այն կա­ռույցները, որոնք կոչված են զբաղվել բնության եւ շրջակա մի­ջավայրի պահպանությամբ։ Ընդ­հակառակը, ատոմակայանը նրանց համար դարձել է արդարանալու միջոց, փրփուր, որից կարելի է կառչել սեփական մեղքերը թաքցնելու համար։ Այնպիսի տպավո­րությունն են ստեղծում, թե ատոմակայանը վերաշահագործելուց հետո բոլոր խնդիրները կլուծվեն, մինչդեռ բոլորն էլ շատ լավ գի­տեն, որ ԱԷԿ-ը կբավարարի մեր էներգետիկ պահանջի միայն 20 տոկոսը։ Ես չեմ տատանվում ասել, որ ԱԷԿ-ն այսօր իշխանութ­յունների ձեռքին դարձել է քաղա­քական լծակ, որը օգտագործվում է ոչ թե արտաքին, այլ ներքին քա­ղաքական կյանքում։

Հանրապետությունում այսօր էկոլոգիական եւ էներգետիկ քա­ղաքականություն չի տարվում, իշ­խանությունները չունեն որոշակի ծրագիր։ Խախտվում են եւ անաստված ձեւով են խախտվում էկոլոգիայի 3 օրենքները՝ բնութ­յան պահպանության, բնության հիմնօրենքների եւ ընդերքի մասին։ Գերագույն խորհուրդը վերածվել է օրենք արտադրող որակյալ գիտա­հետազոտական ինստիտուտի։

Այս բոլորը ես հիշեցնում եմ, որպեսզի հստակ լինի իմ ուղեւորության դրդապատճառը։

Ավստրիայում եւ Իտալիայում ես հանդիպեցի ՄԱԿ-ի Ատո­մային եւ էներգետիկայի համաշ­խարհային գործակալության տնօ­րեն Հանս Բլիքսի, «Գրինփիս», «Գրին գրուփ» կազմակերպութ­յունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Իտալիայի էկոլո­գիայի նախարար Ռիպո Գեմյանոյի հետ։ Առավել կարեւոր էր Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրենի հետ հանդիպումը, քանզի այս կազմակերպությունն է մեր ատո­մակայանի վերաբացման հիմնա­կան կողմնակիցը։ Հանդիպման ըն­թացքում ես մի բան պարզեցի այս կազմակերպությունից աջակցութ­յուն սպասել չի կարելի։ Ատոմա­կայանի վերաբացումը ամեն կերպ արգելելու իմ փաստարկներին Բլիքսը պատասխանում էր, թե, ըստ իրենց հասած տեղեկությունների, հայկական ատոմակայանը ոչ մի վտանգ չի ներկայացնում։

Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրանց համար դա կլինի նախադեպը չունեցող մի հետաքրքիր փորձ։ Եվրոպայում այ­սօր նմանատիպ 28 ատոմակայան գոյություն ունի, որոնք կարելի է ցանկացած պահին օգտագործել քա­ղաքական նպատակների համար։ Չմոռանանք նաեւ համաշխարհային ատոմային էներգետիկայի արդյու­նաբերողներին, որոնց համար ամեն ինչից վեր շահույթն է։

Իմ այցելությանը մեծ հե­տաքրքրությամբ արձագանքեցին Ավստրիայի եւ Իտալիայի թերթե­րը, «Գրինփիս» եւ «Գրին գրոսի» կազմակերպությունները։ Վերջին­ներս խոստացան ամեն կերպ աջակցել Հայաստանի էներգետիկ շրջափակումը վերացնելու եւ ԱԷԿ –ի վերստացումը կանխելու աշխատանքներին։

Կարող եմ ասել՝ որոշ չա­փով հասա իմ նպատակին։ Նախ, հանրությանը տեղյակ պահեցի Հայկական ԱԷԿ-ի վերաբացման հնարավոր աղետալի հետեւանքնե­րի մասին եւ երկրորդ՝ գտա ու­ժեր, որոնք պատրաստ են սատար կանգնել մեզ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives