March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանը հարկադրված կլինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը

Ադրբեջանը հարկադրված կլինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0

Ազգ, 6 մայիսի, 1994թ., թիվ 84

Բիշքեկ, 5 մայիս: «Ներկայիս և ընդհանրապես բոլոր նախորդ բանակցությունների փորձաքարը Ադրբեջանի քաղաքականությունն է,— Բիշքեկի ժողովի ընդմիջմանը հանպատրաստից հարցազրույցի ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի գծով Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սեյրան Բաղդասարյանը: — Եվ դատելով ամեն բանից՝ դա պետական քաղաքականություն է, որը մերժում է ԱՊՀ խաղաղարար ուժեր և ԵԱՀԽ-ի դիտորդներ մտցնելը Ղարաբաղի տարածաշրջան: Ապրիլին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդակցությունում Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրել տարածաշրջան ԱՊՀ զորքեր մտցնելու մասին կայացված որոշման տակ: Այժմ էլ Ադրբեջանի պատվիրակությունը ամեն կերպ ձգձգում է մի հասարակ արձանագրության ստորագրությունը, որով սոսկ պետությունների ղեկավարներին ու խորհրդականներին կոչ է արվում ԱՊՀ-ի խաղաղարար ուժերի զորախումբ հատկացնել հաշտության երկխոսություն սկսելու համար: Փաստորեն, դա ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից խուսափելու փորձ է: Մինչդեռ, մեր աշխարհի քաղաքական իրողությունները այնպիսին են, որ ադրբեջանական կողմը հարկադրված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ այստեղ չի կարելի քաղաքականությունը կառուցել «ադրբեջանցիները յոթ միլիոն են, իսկ ղարաբաղցիները՝ 150 հազար» բնույթի ինչ-որ քանակական մեծությունների վրա: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա բնավ էլ վճռորոշ գործոն չէ: Վստահ եմ, որ վաղ, թե ուշ, բայց միևնույն է, Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Ղարաբաղի անկախությունը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives