November 27, 2020

Ադրբեջան. Կառավարական տագնապ

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 6 փետրվարի, 1920թ., թիվ 29

Կառավարական տագնապը ձգձգվում է։ Սոցիալիստական ֆրակցիան մի նամակով դիմել է Նախարարապետ Ուսուբբեկովին, որով ուլտիմատիվ կերպով հայտարարում է, որ ներքին գործերի մինիստր Հաջինսկու հրաժարվելու դեպքում սոցիալիստական ֆրակցիան կառավարությունից հետ կկանչի իր ներկայացուցիչներին։ Մ. Հաջինսկու հրաժարականը սոցիալիստական ֆրակցիան խախտումն է համարում իր կառավարության մեջ մասնակցելու պայմաններից մեկի։

Նախարարապետը պաշտոնապես հաղորդել է սոցիալիստական ֆրակցիային, որ Հաջինսկու հրաժարականի խնդիրը մնում է մինչև փետրվարի 10-ը։ Մինչ այդ ժամանակ ներքին գործերի մինիստրության վարիչը մնում է Հաջինսկին, որը պիտի լուծի ներքին գործերի վերաբերյալ բոլոր կարևորագույն հարցերը, երկրորդական խնդիրների լուծումը վերապահելով Վեքիլովին։

Հայդարովի օգնականի խնդիրը վճռվել է նույն կերպ և Հայդարովի հարցի հետ է կապված։

Սոցիալիստական ֆրակցիայի ակնառու և պատասխանատու մի գործչի կարծիքով կառավարական տագնապը կսրվի, և սոցիալիստները, հավանորեն, դուրս կգան կառավարությունից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives