October 1, 2020
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Ադրբեջանի զինված ուժերից դասալքել է շուրջ 20 հազար զինվոր

Ադրբեջանի զինված ուժերից դասալքել է շուրջ 20 հազար զինվոր

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)

Ադրբեջանի ազգային բանակի շարքերում գնալով զանգվածային բնույթ է ստանամ դասալքությունը։ Այս մասին, վկայակոչելով գերեվարված ադրբեջանական զինվորներին, գրում է «Արցախ» թերթը։ Ինչպես հայտնեց Մարտունու շրջանում գերեվարված մի ադրբեջանցի զինվոր, միայն իրենց գումարտակից դասալքել են 180 զինվոր, իսկ դա մի ամբողջ ստորաբաժանման կեսից ավելին է։ Ռազմիկների զանգվածային փախուստի փաստը չի թաքցնում նաեւ ադրբեջանական կողմը։ Հանդես գալով Բաքվի հեռուստատեսությամբ, Ադրբեջանի Ջալիլբադի շրջանի վարչակազմի ղեկավարը բողոքել է, որ իրենց շրջանում վերջերս կազմավորված 100 մարդուց բաղկացած վաշտից հաջողվել է առաջին գիծ ուղարկել միայն 47 մարդու, մնացածները ճողոպրել են։ Իսկ 47 զինվորից, շրջանի ղեկավարի վկայությամբ, առաջին իսկ մարտից հեսո 21-ն անհայտ կորել են, իսկ 17-ը վերադարձել տուն:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերից ընդհանուր առմամբ դասալքել է շուրջ 20 զինվոր։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives